Մատչելիության հղումներ

Մինսկի նիստի «հիմնական հարցը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է»


Ռուսաստանի - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում ընդգրկված Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը, Նովո-Օգարյովո, 5-ը մարտի, 2014թ․
Ռուսաստանի - Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդում ընդգրկված Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահների հանդիպումը, Նովո-Օգարյովո, 5-ը մարտի, 2014թ․
Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի՝ ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք նիստի օրակարգի հիմնական հարցը Եվրասիական տնտեսական միության ստեղծումն է: «Ազատություն» ռադիոկայանի հայկական ծառայության հարցերին ի պատասխան այսօր այդ մասին ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մամլո ծառայության ղեկավար Վալերի Պետրովը:

Հարցին՝ կստորագրի՞ արդյոք Հայաստանը Մաքսային միությանը միանալու մասին որևէ փաստաթուղթ Մինսկում, պաշտոնյան հրաժարվեց պատասխանել և ասաց․ - «Հանդիպման նախօրեին մենք կներկայացնենք օրակարգը»:

Հիշեցնենք՝ օրերս Հայաստանի էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանը ասել էր, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը: Նրա խոսքով՝ ապրիլի 25-ին կկայանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպումը, որը կամփոփի բանակցությունների ընթացքը և արդյունքները կներկայացնի Մինսկի գագաթնաժողովին:


Ազա Բաբայան, Մոսկվա

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG