Հնարավոր է Հայաստանը չստորագրի Մաքսային միությանը անդամակցելու փաստաթուղթը, այլ միանգամից ստորագրի Եվրասիական տնտեսական միությանը միանալու պայմանագիրը:
Այսօր լրագրողների հետ հանդիպմանը այսպիսի հայտարարություն արեցին էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահրամ Ավանեսյանն ու նրա առաջին տեղակալ Կարինե Մինասյանը:
էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարը հայտարարեց, որ ապրիլի 29-ին չի նախատեսվում Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության փաստաթղթի ստորագրումը, և որ երեկ իր մեղքով է սխալ տեղեկություն տարածվել:
Նրա խոսքով՝ ապրիլի 25-ին կկայանա Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունը նախապատրաստող աշխատանքային խմբի հանդիպումը, որը կամփոփի բանակցությունների ընթացքը և արդյունքները կներկայացնի ապրիլի 29-ին Մինսկում կայանալիք Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի նախագահների գագաթնաժողովին՝ Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: Սպասվում է, որ այդ նիստին կմասնակցի նաև Հայաստանի նախագահը:
«Եվ այդ նիստի ընթացքում էլ որոշում կկայացվի, թե ուր է հասել Հայաստանի Հանրապետությունը ճանապարհային քարտեզով, որոշում կկայացվի, թե ինչպիսի պայմանագիր պետք է նախապատրաստվի, և հնարավոր է նաև [որոշում] ստորագրության ժամկետների վերաբերյալ»,- ասաց նախարարի պաշտոնակատարը։
Երբ խնդրեցինք պարզաբանել՝ ի՞նչ է նշանակում «որոշում կկայացվի, թե ինչպիսի պայմանագիր է ստորագրվելու», Կարինե Մինասյանը պարզաբանեց՝ հնարավոր է, որ Մաքսային միության անդամ երեք երկրները մայիսի վերջին ստորագրեն Եվրասիական տնտեսական միության ստեղծման մասին պայմանագիրը, և Հայաստանը միանգամից ստորագրի հենց այդ փաստաթուղթը։
«Դա կախված է նրանից՝ երբ կֆիքսվի, թե այդ պայմանագիրը ուժի մեջ մտնի, որովհետև մեզ համար շատ կարևոր է, որ մենք չհայտնվենք վաակումի մեջ։ Այնպես չլինի, որ մենք միանանք Մաքսային միությանը՝ Եվրասիական տնտեսական տարածքին, իսկ երբ գա այն պահը, երբ մենք արդեն պրակտիկորեն պետք է միացած լինենք, Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագիրը ուժի մեջ մտնի։ Նախարարի պաշտոնակատարը ասաց, որ դա կքննարկվի ապրիլի 29-ին Մինսկում և որոշում կկայացվի, թե մենք որ ճանապարհով ենք գնում։ Սա ավելի շատ իրավաբանական, տեխնիկական հարց է, մենք այսօր պատրաստվում ենք բոլոր ուղղություններով, որ ցանկացած պահին տեխնիկական մակարդակով պատրաստ լինենք»,- ասաց Մինասյանը։
Քանի որ Վահրամ Ավանեսյանը նշեց՝ Մինսկում հնարավոր է նաև որոշվի, թե երբ է Հայաստանը ստորագրելու փաստաթուղթը, և փաստորեն, այս պահին հաստատապես հայտնի չէ ստորագրման ամսաթիվը, էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատարին խնդրեցինք ներկայացնել իր անձնական ենթադրությունը, թե, այնուամենայնիվ, ե՞րբ կարող է դա տեղի ունենալ:
«Նախնական կարող եմ ասել, բայց այս անգամ թույլ տվեք ամսաթվերը չասել, ամիսները ասել։ Խոսքը մայիսի վերջին, հունիս ամիսների մասին է»,- պատասխանեց նախարարի պաշտոնակատարը։
Ավանեսյանը ընդգծեց՝ Մաքսային կամ արդեն Եվրասիական տնտեսական միությանը միանալու մասին պայմանագրի նախապատրաստումը կախված է բացառությունների շուրջ տարվող բանակցություններից. դրանց ավարտից հետո միայն պայմանագիրը կպատրաստվի ու կստորագրվի:
Ռուսաստանի մաքսային օրենսգրքի հիման վրա ձևավորված Մաքսային միությունում ապրանքների մոտ 60 տոկոսի դեպքում մաքսատուրքերն ավելի բարձր են, քան Հայաստանում: Միության մաքսային օրենսգրքում ներառված է 11 553 տող ապրանք: Բռնելով Մաքսային միությանը անդամակցելու ճանապարհը՝ պաշտոնական Երևանը բանակցություններ սկսեց մոտ 900 ապրանքների շուրջ ինչ-որ ժամկետով բացառություններ ստանալու նպատակով, որպեսզի այդ ապրանքների մաքսազերծումը շարունակվի Հայաստանում գոյություն ունեցող ավելի ցածր դրույքաչափերով:
«Այսօր դեռևս հայտնի չեն այն ապրանքախմբերը, որոնցով բացառություն է լինելու, բանակցությունները շարունակվում են։ Մենք հուսով ենք, որ ամսի 25-ին աշխատանքային խմբի մակարդակով բացառությունների ցանկը ամբողջովին համաձայնեցված կլինի։ Կարող եմ ասել, որ մենք շատ գոհ ենք մեր բանակցությունների ընթացքից, որովհետև մեր գործընկերները բավականաչափ ըմբռնումով են մոտենում, չնայած կան շահերի բախումներ»,- ասաց Ավանեսյանը։
Նա հավելեց, որ բացառությունների ցանկը հնարավոր է նվազի, սակայն ընդգծեց՝ շատ քիչ: