Ղրղըզստանի վարչապետ Ջումարտ Օտորբաևը ասել է, թե Մաքսային միությանը միանալը «ճիշտ քայլ է» և կօգնի իր երկրին հաղթահարել բազմաթիվ տնտեսական և սոցիալական խնդիրներ:
Այսօր «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում Օտորբաևն ասել է, թե Ղրղըզստանի արտադրանքը հիմնականում արտահանվում է Մաքսային միության անդամ երկրներ՝ Բելառուս, Ղազախստան և Ռուսաստան, հետևաբար, ըստ նրա, սխալ կլինի փակել սահմաններն այդ երկրների հետ:
Օտորբաևը նաև կարծիք է հայտնել, որ ՄՄ-ին անդամակցելը կբարելավի ներդրումային մթնոլորտը Ղրղըզստանում, կխթանի գյուղատնտեսության ոլորտը:
Նա չի բացառել, որ որոշակի «բացասական ազդեցություններ» ևս կլինեն, սակայն հայտարարել է, թե ընդհանուր առմամբ «դրական ազդեցությունը գերակշիռ կլինի»: