Կառավարության փետրվարի 27-ի նիստում որոշում է կայացվել պահուստային ֆոնդից 50 միլիոն դրամ հատկացնել՝ Երևանի Հալաբյան փողոցում գտնվող ու Երևանի ֆիզիկայի ինստիտուտին պատկանող ավելի քան 275 քառակուսի մետր տարածքը գնելու և այն Երկրապահ կամավորականների միությանը նվիրաբերելու համար:
Հարցը կառավարության նիստում ներկայացնում էր Պետական գույքի կառավարման վարչության պետ Արման Սահակյանը: «Ազատության» հետ զրույցում հարցին, թե որն է կառավարության նման առատաձեռնության պատճառը, Սահակյանը պատասխանեց, որ Երևանի ֆիզիկայի ինստիտուտի խորհուրդն է դիմել կառավարությանը, որ փոխհատուցման պարագայում, իրենք պատրաստ են տարածքը զիջել ԵԿՄ-ին:
Սահակյանը պատմեց, որ 1983-ից Երևանի ֆիզիկայի ինստիտուտին պատկանող տարածքը, ուր պոլիկլինիկա է եղել, 2005-ին Աջափնյակի թաղապետարանը՝ ավագանու որոշմամբ, 10 տարով վարձակալության էր տվել ԵԿՄ-ին, բայց՝ առանց ինստիտուտի համաձայնության: Գործը մտել էր դատարան:
«Դատարանը 2012 թվականին որոշում կայացրեց վտարելու ապօրինաբար զբաղեցրած տարածքի հետ կապված, բայց այդ քայլին չգնաց Ֆիզիկայի ինստիտուտը՝ հաշվի առնելով Երկրապահ կամավորականների միության Աջափնյակի տարածքային կազմակերպության գործունեությունը: Այդ կազմակերպությունն իրապես լուրջ գործունեություն էր ծավալել Աջափնյակ համայնքում այդ տարիներին: 2012 թվականի վճռից հետո մեկ տարով արդեն օրինական պայմանագիր կապեց Ֆիզիկային ինստիտուտը Երկրապահ կամավորականների հետ և այդ ամբողջ գումարները այդ դեպքում արդեն գնում էր հենց Ֆիզիկայի ինստիտուտի հաշիվներին», - մանրամասներ փոխանցեց Սահակյանը:
Կառավարության որոշման հիմնավորման մեջ կարդում ենք․ - «Հաշվի առնելով [ԵԿՄ] կողմից իրականացվող ազգանվեր և մատաղ սերնդի դաստիարակմանն ուղղված գործունեությունը, առաջարկել նշված տարածքը հատկացնել ԵԿՄ վարչությանը»:
Երևանի ֆիզիկայի ինստիտուտում գոհ էին գործարքից: Որոշվեց, որ «Ազատության» հետ խոսելու է ինստիտուտի տնօրենի անվտանգության և պահպանության հարցերով օգնական Սամվել Սարգսյանը, ով ուշագրավ մի մանրամասն հաղորդեց՝ Հալաբյան փողոցում գտնվող ավելի քան 275 քառակուսի մետր կազմող այդ տարածքը թաղապետարանը ամսական 30 հազար դրամով էր վարձակալության հանձնել ԵԿՄ-ին:
Հարցին, թե ինչու որոշեցին վաճառել նշված տարածքը, Սարգսյանը պատասխանեց․ - «Այդ հարցը որոշվել է ղեկավարության կողմից: Նպատակահարմարությունը նաև այն է, որ, ըստ մեզ, այդ կառույցը բոլոր դեպքերում ազգանվեր գործ կատարում է․․․ Տարածք պետք է տրամադրել, բայց այսպես չէ․․․ Թաղապետարանը անօրինական որոշում է կայացնում՝ չգիտակցելով: Թաղապետարանը դատարանում գալիս է, կողմ է դառնում, բայց տանուլ է տալիս: 83 թվականին կառուցվել է պոլիկլինիկան, ինստիտուտի աշխատակիցները համար ծառայել է երկար ժամանակ»:
ԵԿՄ Աջափնյակի բաժանմունքի ղեկավար Ապրես Հովհաննիսյանը «Ազատության» հետ զրույցում նախ ասաց, որ տարածքը իրենք ստացել են վատ վիճակում, վերանորոգել են, կահավորել և այն ծառայում է ոչ միայն որպես ԵԿՄ գրասենյակ, այլև թանգարան է՝ նվիրված արցախյան պատերազմում Աջափնյակից զոհված ազատամարտիկներին: Այն նաև ուսումնական կենտրոն է պատանիների ու երեխաների համար:
Հովհաննիսյանը նաև տեղեկացրեց, որ տարածքի համար ԵԿՄ նախագահ, գեներալ-մայոր Մանվել Գրկիգորյանը դիմել է անձամբ նախագահ Սերժ Սարգսյանին․․․
«Ես չգիտեմ էդ փողի հարցը ինչ փող ա, սաղն էլ նվիրատվություն ա: Մենք խնդրել ենք մեր զորավարին, մեր հրամանատարին, որ խնդրի նախագահին հանրապետության, կառավարությանը, որ էս շենքը վերջապես վերցնենք», - ասաց Հովհաննիսյանը:
Ազատամարտիկ, «Խաչակիր» հասարակական կազմակերպության ղեկավար Գագիկ Սարուխանյան «Ազատության» հետ զրույցում նշեց, թե իր համար, մեղմ ասած, անհասկանալի է իշխանությունների պահվածքը․ 50 միլիոն դրամ հատկացնել տարածք գնելու համար, երբ բազմաթիվ ազատամարտիկներ այսօր բողոքում են իրենց սոցիալական ծանր վիճակից․ - «Մեր երկրում արդեն Երկրապահը սերտաճել է իշխանությունների հետ: Այդպիսի թալանները մեր երկրում մասսայական են։ Մի գրպանից դնում են մյուս գրպանը, ինչ ուզում անում են: Դրանից ազատամարտիկին ոչ մի բան»:
Սարուխանյանը հիշեցրեց, որ 2008-ի նախագահական ընտրություններումԵԿՄ-ն պաշտպանել է ներկայիս նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և այժմ էլ, ըստ ազատամարտիկի, իշխանությունները վարձահատույց են լինում:
Եվս մեկ դիտարկում: Կառավարությունը Երևանի ֆիզիկայի ինստիտուտից տարածքը գնել է քառակուսի մետրը մոտ 440 դոլարով: Մինչդեռ անշարժ գույքի մի քանի գործակալություններին ուղղած մեր հարցումը ցույց տվեց, որ այսօր Հալաբյան փողոցում նույնանման տարածքի շուկայական գինը մոտ երկու անգամ բարձր է: