Արդեն երրորդ օրն է Վանաձոր քաղաքի մի շարք թաղամասեր զրկված են գազից։
Փետրվարի 3-ին Նարեկացի փողոցում ստորգետնյա գազատարում վթարի հետևանքով տեղի ունեցած պայթյունից հետո քաղաքի մեծ մասի գազամատակարարումը դադարեցվել էր։ Մի քանի օր է տեղում աշխատանքներ են կատարվում այն վերականգնելու համար։
Վանաձորում շատերն են բնակարանները գազով ջեռուցում և գազի բացակայության պատճառով մարդիկ անցան հոսանքով ջեռուցման, ինչի հետևանքով էլեկտրական լարերը ծանրաբեռնվեցին, քաղաքի մի շարք թաղամասեր որոշ ժամանակով հոսանքազրկվեցին։ Շենքերում ջեռուցման բացակայության պատճառով ջրի խողովակներն են սառել։
Ջեռուցման բացակայության պատճառով որոշ հաստատություններ դադարեցրել են գործունեությունը, այդ թվում՝ դպրոցներ, մանկապարտեզներ, գործարաններ։ Խանութներում անգամ հացի հերթեր են գոյացել։ Մի շարք գազալցակայաններ ևս չեն աշխատում։
Փաստորեն բնակիչները զրկվեցին գազից, հոսանքից, ջրից միաժամանակ, և դա այն դեպքում, երբ ջերմաստիճանը գիշերը հասնում է -25-ի։ Գազից և հոսանքից զրկված շենքերում ապրող բնակիչները ցրտից պաշտպանվել են հարազատների տանը։ Իսկ առանձնատներում ապրողները հիմնականում փայտի վառարանով են ջեռուցում տունը։
Թե ինչու գազամատակարարումը դեռևս վերականգնված չէ, «ՀայՌուսգազարդ» ընկերության Լոռու գազաֆիկացման և գազամատակարարման մասնաճյուղի տնօրեն Վարդան Բաղդասարյանը «Ազատության» հետ զրույցում պարզաբանեց.- «Շատ մեծ դժվարությամբ ենք քանդում։ Լավագույն տեխնիկան է օգտագործվում, բայց նույնիսկ այս պարագայում 2-3 ժամ է տևում, մինչև 2-3 ժամ կարողանում ենք 1 մետր տարածություն քանդել։ Հիմնական խոչընդոտը եղանակային պայմաններն են, բայց փորձում ենք ամեն ինչ անել»։
Բացի այն, որ փորձում են վերականգնել վնասված գազատարը, դրան զուգահեռ քաղաքի գազամատակարարման այլընտրանքային տարբերակներն են քննարկվում։ Բաղդասարյանի խոսքով, եթե անկանխատեսելի խոչընդոտներ չլինեն, այսօր մինչև օրվա ավարտը գազամատակարարումը կվերականգնվի։