Ջերմոցային տնտեսությունները օր օրի փակվում են, այս կերպ նաև ավելացնելով գործազուրկների թիվը։ Վերջերս փակվել է նաև «Զվարթնոց» տաճարի հարևանությամբ գործող ջերմոցներից մեկը, որը 20 ընտանիքի հացն էր ապահովում։ Տնօրեն Արտակ Թովմասյանն «Ազատության» հետ զրույցում ասում է, որ հիմնական պատճառը գազի անհասկանալի թվերն են, որ հայտնվում են հաշվիչի վրա։ Օրինակ, 2 ամսվա ընթացքում 8 միլիոն դրամի (մոտ 20 հազար դոլար) գազի պարտք է կուտակել, մարելու հնարավորություն էլ այլևս չունի։ Հետևաբար՝ բիզնեսը պահելու ոչ ցանկություն ունի, ոչ էլ ոգևորվածություն։
«Իմ եկամուտը 6 ամսվա ընթացքում կազմել է 2 միլիոն 800 հազար դրամ։ Արդյո՞ք իմաստ ունի վճարել 12 միլիոն դրամ գազի փող, որ ունենաս հասույթ ընդամենը 2 միլիոն դրամ։ Մի ամբողջ տերիտորիա քանդած քոլերը վրան էլ պտուղներով, ծաղիկներով իմ տերիտորիայում լցված է», - ասաց ձեռներեցը։
Թովմասյանը նշեց, որ կառավարության մշտական հավաստիացումներին, թե կանգնած է փոքր ու միջին բիզնեսի կողքին, ինքը կհակադարձի՝ ասելով, որ այդ պարագայում իր հասույթի 90 տոկոսը «ՀայՌուսգազարդ»-ին չէր գնա։
«Տնտեսական բիզնեսը դոտացիոն բիզնես է, որ պետությունը օգնում է, ստիմուլ է տալիս, որ ֆերմերը չհուսահատվի, իսկ այստեղ ասում են՝ «ֆերմեր, 10 հազար գազ ես վառում, պիտի մուծես 12 հազարի»: Մենք ուղղակի ուզում ենք աշխատել, կամ մեզ աջակցում եք, կամ էլ ասում եք՝ «գնացեք ինչ ուզում եք արեք», մենք էլ բեռնատարները բարձենք, մեր եղած ապրանքը, կակռազ ամնիստիա են արել, բանտախցերում ազատ տեղ կա, մի օրենք խախտենք, բերենք հրապարակում պոմիդոր շուռ տանք, տանեն նստեցնեն՝ պրծնենք։ Ուրիշ ելք չենք գտնում», - ասաց Թովմասյանը։
Դեռ անցյալ տարվա դեկտեմբերին կառավարությունը հայեցակարգ ընդունեց, որով թվում է պետք է խթաներ ջերմոցային տնտեսությունների զագացումը, սակայն, Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահ Պողոս Գևորգյանի խոսքով, իրականում այն բոլոր դրույթները, որոնք պետք է իսկապես օգնեին զարգացմնել ոլորտը, կառավարության հիշյալ փաստաթղթից դուրս մնացին՝ մերժվեցին։ Ասում է, օրինակ, մի կողմից՝ կառավարությունն առաջարկում է նոր տեխնոլոգիաներ կիրառել բերքատվությունը բարձրացնելու ու ինքնարժեքը իջեցնելու համար, որպեսզի գազի բարձր սակագինը ջերմոցատերերի վրա էապես չազդի, մյուս կողմից՝ նոր տեխնոլոգիաների ներմուծման համար 32 տոկոս հարկ է սահմանում, իսկ այդ հարկերը կասեցնելու առաջարկն էլ մերժում է։
«Մենք անցյալ տարի մոնիտորինգ արեցինք մեր ջերմատներում՝ ճշտելու, թե ինչքան գազ են ավել ծախսել։ Պարզվեց՝ 30 տոկոս ավել գազ են ծախսել նույն ջերմաստիճանը ստանալու համար։ Դուրս է գալիս՝ թանկանալուց բացի մի 30 տոկոս էլ ավել փող են տալիս․ օդ է մեջը, չի տաքացնում, իրենք ինչ ուզում են թող ասեն», - նշեց ասոցիացիայի նախագահը։
Գևորգյանը թեև ջերմոցային տնտեսությունների փակման հետ կապված դեռ մոնիտորինգ չի արել ու հստակ թվեր չի կարող ներկայացնել, սակայն բազում օրինակներ ունի, երբ ջերմոցները փակվել են, ու տերերն էլ մեկնել են Հայաստանից։ Թվերն էլ խոստացավ մոտ ապագայում հրապարակել։
«Դարակերտ գյուղում երկու ջերմատներ փակվեցին, որպես մետաղալոմ (մետաղի ջարդոն) վաճառեցին, այնքան որ տոմսի փող հավաքեցին առան ընտանիքով թողեցին գնացին։ Ու այդպես փակում են ջերմոցները՝ ձեռնտու չի», - ասաց Ջերմոցային տնտեսությունների ասոցիացիայի նախագահը:
Եվ սա այն դեպքում, երբ պետությունը կարող էր նաև տարածաշրջանի բանջարեղենի մատակարարը դառնալ, փոխարենը՝ այսօր թուրքական լոլիկ ենք ներմուծում, ասում են ոլորտի խնդիրներով մտահոգված անձինք։
«Ֆինանսական բիզնեսը մեռնում է, իսկ թուրքը կարող է պոմիդորի վրա դեղ քսի, բերի, դու չիմանալով գնաս գումի շուկայից առնես, հետո 5 լիտր կաթ խմես ու լյարդի միջից թույնը դուրս չգա», - ասաց Արտակ Թովմասյանը։
Պողոս Գևորգյանն էլ նշեց. - «Ես երկու տարի առաջ եղել եմ Իսրայելում։ Էդ տափաստանում էդ մարդիկ տարեկան 450 միլիոն դոլարի բանջարեղեն են արտահանում Եվրոպա, մենք մեր էս հոյակապ երկիրը, էս մեր հողը, ջուրը, կլիմայական պայմանները չենք օգտագործում, ժողովուրդը, էս գյուղացիները սոված թողնում փախնում են էստեղից»։
Գյուղատնտեսության փոխնախարար Գառնիկ Պետրոսյանը «Ազատության» հետ զրույցում չհերքեց, որ գազի նոր սակագինը լրացուցիչ բեռ է ջերմային տնտեսությունների ուսերին, սակայն իրավիճակը տագնապային գնահատել չցանկացավ ու շեշտեց, թե երաշխիքներ չկան, որ ապագայում նորից գազը չի թանկանա, հետևաբար՝ կոչ արեց ջերմոցային տնտեսություններին նորագույն տեխնոլոգիաներ կիրառել ու ավելի բարձր ու ինտենսիվ սորտեր տնկել, քանի որ այսօր մեկ քառակուսի մետր հողից 20 կիլոգրամ բանջարեղ ստանալով ու հետևաբար բարձր ինքնարժեքով դաշտում գոյատևել հնարավոր չի լինի։
Իսկ հարցին, թե պետությունը կհանի՞ կամ ինչ-որ կերպ կմեղմի՞ 32 տոկոս հարկը, որը սահմանված է նորագույն տեխնոլոգիաների ներմուծման համար, կամ կփորձի՞ որոշ չափով սուբսիդավորել գազի վարձը, Պետրոսյանը չպատասխանեց, փոխարենը նշեց, որ հայեցակարգով մասնավորապես լիզինգային մատչելի մեխանիզմներով սարքավորումների մատակարարման ուղղությամբ բանակցություններ են վարվում։
Փոխնախարարը նշեց, որ շահագրգռված են ոլորտի զարգացմամբ, հետևաբար՝ մտահոգված են ներկայիս վիճակով, ու քննարկումներ են տեղի ունենում և համապատասխան քայլեր կձեռնարկվեն, որ տնտեսվարողները կարողանան այդ հնարավորությունները ստանալ։