Մատչելիության հղումներ

Կիվիրյանի դեմ հարուցված գործով նախաքննությունը կրկին վերսկսվել է


Ակտիվիստ, իրավապաշտպան Արգիշտի Կիվիրյանի դեմ հարուցված քրեական գործով երկու անգամ արդեն ավարտված նախաքննությունն այսօր կրկին վերսկսվել է։ Նրան առաջադրված է մեղադրանք Քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածով՝ իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը:

«Նախաքննական մարմինը պեղել է, որ ես ունեմ մինչև 3 տարեկան երեխա և ինձ վրա տարածվում է համաներումը, եթե ես ընդունեմ», - «Ազատության» հետ զրույցում ասաց Կիվիրյանը, - «Բայց ես հրաժարվեցի համաներումից ու պահանջեցի, որ իմ դեմ ապօրինություններ իրականացրած բոլոր մեղավոր մարդիկ ենթարկվեն պատասխանատվության»։

Կիվիրյանին այսօր նաև հայտնել են, որ նրա վրայից հանվել է սուտ մատնության մեղադրանքը (333-րդ հոդված)։ Հիշեցնենք՝ ըստ մեղադրանքի Կիվիրյանը ստել է, հայտնելով, որ Կոմիտաս 5-ի ակցիաներից մեկի ժամանակ ոստիկաններն իր հանդեպ բռնություն էին կիրառել։ ՀՔԾ-ում նրան չեն բացատրել, թե ինչու է հանվել 333-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքը, թեև դեռևս մեկ ամիս առաջ նախաքննական մարմինը վստահ էր, որ Կիվիրյանը պետք է պատժվի այս հոդվածով։ Կիվիրյանն ասաց, որ անցյալ տարեվերջին իրեն առաջարկել են ստորագրել մատնությանը վերաբերող փաստաթուղթ, որին նա և նրա փաստաբանը հրաժարվել են ծանոթանալ։

«Գիտեք, այդ հոդվածը ինձ վրա դնելն էլ էր աբսուրդ, այս ձևով այն հանելն էր», - ասաց Կիվիրյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG