Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի Հայաստան այցի և Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության դեմ բողոքի ակցիան երկուշաբթի օրը Երևանի կենտրոնում անցավ լարված մթնոլորտում, ոստիկանությունն արգելեց նախատեսված երթը դեպի նախագահ Սերժ Սարգսյանի նստավայր, ինչն ուղեկցվեց իրավապահների և ցուցարարների միջև քաշքշուկով, Ամիրյան փողոցից ակցիայի մասնակիցներին ոստիկանության բաժիններ տանելով։
Հայաստանի ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության՝ երեկոյան տարածած հայտարարության համաձայն, «հավաքի խաղաղ և բնականոն ընթացքի ապահովման վերաբերյալ ոստիկանության` օրենքով սահմանված պահանջները չկատարելու համար ՀՀ ոստիկանության տարածքային մարմիններ է բերվել 110 անձ»: Նախնական տեղեկություններով՝ բերման ենթարկվածների թվում են Գյումրիի Ասպարեզ ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը, «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Սանասարյանը և երկու լրագրողներ, որոնցից մեկի ձեռքից տեսախցիկը բռնությամբ խլել են։
«Ո՛չ գաղութացմանը», «Թշնամուն զենք վաճառողը թշնամի է», «Պուտի՛ն, գնա տո՛ւն» կարգախոսներով երթը, որին մասնակցում էին Մաքսային միությանը Հայաստնի անդամակցությանն ի սկզբանե ընդդիմացող ակտիվիստները, հասարակական կազմակերպություններն ու կուսակցությունները, մեկնարկեց Ազատության հրապարակից։ Մթնոլորտը լարվեց այն պահից, երբ ոստիկանությունը հաղորդեց, թե ակցիան անօրինական է։
Երթի մասնակիցները շարժվեցին Հյուսիսային պողոտայով դեպի կառավարության շենք՝ նախագահի հրաժարականը պահանջող կոչերով, ռուս զինվորների քայլերթը նմանակող քայլերով, ոմանք պարզել էին ծաղկավոր խալաթներ։ Սակայն Հյուսիսային պողոտայի ներքևի հատվածը շատ արագ շրջափակվեց մի քանի շարք կազմած ոստիկանների կողմից, որոնք թույլ չէին տալիս ցուցարարներին առաջ գնալ։
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանի հետ բանակցելուց հետո ոստիկանները բացեցին պողոտան, և ցուցարարները հասան կառավարության շենք, այնտեղից էլ, հատելով Հանրապետության հրապարակը, մտան Ամիրյան փողոց՝ դեպի նախագահի նստավայր շարժվելու նպատակով։ Այստեղ ոստիկանների շարքերը համալրվեցին «կարմիր բերետավորներով», բերվեցին ոստիկանական մեծ մեքենաներ, և Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հորդորեց անհապաղ դադարեցնել երթը։ «Առաջարկում ենք դադարեցնել ձեր անօրինական երթը և ակցիաները, հակառակ դեպքում՝ ոստիկանությունը հասարակական կարգ խախտողներին կարգի կհրավիրի», - հայտարարեց Օսիպյանը։
Ոստիկանության հիմնավորումներից մեկն էլ այն էր, որ Բաղրամյան պողոտայում նախատեսված է պաշտոնական արարողություն, ոստիկանությունը իրավասու է ժամանակավորապես դադարեցնել թե՛ տրանսպորտային միջոցների, թե՛ հետիոտների տեղաշարժը։
Ցուցարարները հրաժարվեցին ակցիան դադարեցնել, մի քանիսը փորձեցին ճեղքել ոստիկանական պատը և առաջ անցնել, այդ պահից սկսվեց իրարանցումը, քաշքշուկը, ոստիկանները սկսեցին ցուցարարներին բռնի մտցնել ոստիկանական մեքենաները։
Երբ Ազգային ժողովի պատգամավոր Զարուհի Փոստանջյանը փորձեց առաջ գնալ և տեսնել, թե ինչու են մարդկանց տանում, նրան ևս սկսեցին հրել։
Ակտիվիստները պնդում են, որ իրենց ակցիան ապօրինի չէ, քանի որ այսօր առավոտյան իրենք իրազեկում են ներկայացրել քաղաքապետարան և ոստիկանություն։
Ի դեպ, ոստիկանական գործողությունները Ազատության հրապարակից սկսած անձամբ վերահսկում էր Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Նա այս անգամ չպատասխանեց լրագրողների հարցերին։
Ամիրյան փողոցից հետ դառնալով՝ ակտիվիստները հավաքվեցին Նալբանդյան փողոցում, այստեղ էլ երկու կողմից շրջափակվեցին ոստիկանական պատնեշով, ցուցարարներից ոմանք իրավիճակը որակում էին «օղակ օպերացիա»։ Մի քանի ժամ այս վիճակում մնալուց հետո ցուցարարների մի մասը տեղափոխվեց ոստիկանության Կենտրոնի բաժնի մոտ, շուրջ տասը հոգի էլ Զարուհի Փոստանջյանի գլխավորությամբ փորձեց գնալ նախագահի նստավայրի մոտ, ինչը կրկին արգելվեց։
Իրավապաշտպանները վրդովված էին այսօրվա իրադարձություններից. ինչպես Արթուր Սաքունցը և Արգիշտի Կիվիրյանը վիճակը բնութագրեցին՝ «ըստ էության, իշխանությունը իր քաղաքացիների դեմ շարունակում է ապօրինություններ գործադրել», «Հայաստանը նորից փորձում է կրկնել 37 թվականը»։
Խորհրդարանական ուժերից ակցիային ակտիվորեն մասնակցում էին «Ժառանգություն»-ը և «Ազատ դեմոկրատներ»-ը, ահազանգելով, որ Պուտինի այցով ամրագրվում է Հայաստանի ինքնիշխանության կորուստը:
«Եվ տվյալ պարագայում խոսել այն մասին, որ մեր անվտանգության խնդիրն ենք մենք լուծում... Պատկերացրեք՝ մեր անվտանգության խնդիրը այսօր ժողովրդավարությունն է և մարդու իրավունքները։ Եթե դրանք չհարգվեն Հայաստանի Հանրապետությունում, ապա ո՞ւմ անվտանգության խնդիրն ենք լուծում՝ քեմալաբոլշևիկյան սահմանի անվտանգության խնդի՞րն ենք լուծելու», - հայտարարեց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանը։