Արդեն ավելի քան 2 տարի Հայաստանում գործում է կենսաթոշակի կուտակման կամավոր համակարգ, որից օգտվողների թիվը, սակայն, կարելի է հաշվել մատների վրա։ Հունվարի 1-ից արդեն կամավորության սկզբունքը չի գործի. 1974 թվից հետո ծնված բոլոր քաղաքացիները ստիպված կլինեն չհարկված աշխատավարձի 5 տոկոսը ամեն ամիս հանձնել թոշակի հիմանդրամին։
«Ֆեյսբուքում» նորամուծության դեմ արտահայտվող հատուկ խումբ է ստեղծվել, որը աճում է օր օրի, այս պահին արդեն ունի մոտ 7000 հետևող, ովքեր քննարկում են ու բողոքում են սոցցանցում, գրում, որ պատրաստ են դուրս գալ անգամ փողոց, որովհետև անարդար է ստիպել ու չտալ այլընտրանք։
«Մեր պահանջն այն է, որ հանվի պարտադիր բաղադրիչը, այսինքն մարդկանց չպարտադրեն, որ իրենք իջեցնեն իրենց աշխատավարձը, որպեսզի հետո նորմալ թոշակ ստանան», - ասաց սոցցանցում ստեղծված խմբի համակարգող Հայկ Ավետիսյանը։
Դժգոհների բանակը պնդում է, որ ապահովված ծերություն ուզում են բոլորը, սակայն չեն վստահում ստեղծված հիմնադրամին, և այդ դեպքում պետությունը չպետք է ստիպի կուտակել այդ համակարգում։
«Ընդհանրապես չգիտենք՝ ինչ ֆոնդեր են, ինչ է նշանակում օրենքն ընդունել են, պարտադիր գործելու է, բայց ոչ ոք չգիտի, թե ինչ ֆոնդում պիտի կուտակի»,- ասաց Ավետիսյանը։
«Հակասահմանադրական» է որակում նոր օրենքը ՀԱԿ վարչության անդամ, տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ փաստարկելով, որ այն սահմանափակում է քաղաքացու ազատությունն ու խախտում նրա սեփականության անձեռնմխելիության իրավունքը։
«Այս համակարգը կարող էր գործել զարգացած երկրում, բայց ոչ Հայաստանում, որովհետև ապրում ենք անկանխատեսելի երկրում։ Չի կարելի վստահել Հայաստանի տնտեսությանը, առավել ևս եթե խոսքը երկարաժամկետ ներդրման մասին է, իսկ սա լինելու է երկարաժամկետ ներդրում։ Ինչ գումար են մեզ վերադարձնելու, ով է վերադարձնողը, ինչ համամասնությամբ` այս հարցերի պատասխանները չկան», - ասաց Խաչատրյանը։
Այսպիսի մտահոգություններին ի պատասխան՝ պետական կառույցների ներկայացուցիչներն ասում են, որ անհանգստանալ պետք չէ, քանի որ ամեն ինչ վերահսկվում է պետության և, մասնավորապես, Կենտրոնական բանկի կողմից։
«Այդ երկու ինստիտուտները [պետությունը և Կենտրոնական բանկը] Հայաստանի պայմաններում վստահություն չեն ներշնչում, բավական է հետևել այդ երկու ինստիտուտների վարած այս տարվա տնտեսական քաղաքականությանը», - ասում է Վահագն Խաչատրյանը։
Ըստ տնտեսագետի՝ համակարգն անարդար է ևս մի քանի պատճառով. բարձր աշխատավարձ ստացողներից գանձվելու է ավելի քան չհարկված աշխատավարձի 5 տոկոս, քանի որ պետությունը իր կողմից փոխանցելու է ոչ ավելի քան 25 հազար դրամ, բացի այդ ոչ ոք հնարավորություն չի ունենա անվստահության դեպքում վերցնել գումարն ու դուրս գալ խաղից։
Հենց բարձր աշխատավարձ ստացող երիտասարդներն էլ առաջինն են բարձրացրել բողոքի ձայնը։ Վերջերս մոտ 2700 երիտասարդ նամակ է գրել վարչապետ Տիգրան Սարգսյանին։
«Մարդկանց չեն թողնում ապրել այսօր, որպեսզի մարդիկ լավ ծերություն ունենան վաղը», - նկատում է ծրագրավորող Լևոն Հարությունյանը, ով նշեց, որ ինքը և իր շատ գործընկերներ ունեն վարկեր, որ մարում են ամեն ամիս։ Օրինակ, եթե որևէ մեկը ստանում է մեկ միլիոն դրամ աշխատավարձ, որը հարկվելուց հետո դառնում է, ենթադրենք, 750 հազար, ապա նա վճարում է ոչ միայն 1 միլիոնի 5 տոկոսը՝ 50 հազար դրամ, այլև ևս 25 հազար, ընդհանուր 75 հազար։ Հարությունյանը և այլոք, ովքեր վարկեր ունեն մարելու, այժմ, փաստորեն, ստիպված են լինելու պարտքերը մարելուց բացի ևս մի քանի տասնյակ հազարի չնախատեսված մուծում կատարել։
«Ես վարկով մեծ բնակարան եմ ձեռք բերել, իմ կոմունալ ծախսերը շատ են, դրան էլ գումարվում է պարտադիր 5 տոկոսը։ Ես ժառանգություն տուն չեմ ստացել, պիտի չունենա՞մ տուն, սեփականություն եմ ձեռք բերել»,- ասաց Լևոն Հարությունյանը, ով նաև նկատեց, որ օրենքը հարվածում է հատկապես այն ընկերություններին, ովքեր արդար են եղել ու գրանցել են իրենց աշխատողներին՝ չթաքցնելով նրանց իրական աշխատավարձը։