Ոստիկանների հետ բախումից հետո բերման են ենթակվել տասնյակ քաղաքացիներ
«Ես սկսում եմ հեղափոխություն» պաստառով Ազատության հրապարակում արդեն մի քանի օր նստացույց սկսած Շանթ Հարությունյանը և տասնյակ այլ քաղաքացիներ այսօր բերման են ենթարկվել ոստիկանություն՝ Մաշտոցի պողոտայում ոստիկանության և մի քանի այլ քաղաքացիների հետ բախումից հետո։ Մաշտոցի պողոտայում անակնկալ բախում սկսվեց Հարությունյանի և մի քանի այլ քաղաքացիների միջև, որոնց Հարությունյանը անվանում էր «սադրիչներ»։ Այնուհետև ինչ-որ պայթուցիկներ պայթեցվեցին, որոնք շատ ուժգին ձայն և լույս էին արձակում, բախումը շարունակվեց ոստիկանների և քաղաքացիների միջև։
Արխիվ
-
սեպտեմբեր 25, 2026Հարազատ գյուղում հրաժեշտ տվեցին պայթյունից զոհված զինծառայողին
-
սեպտեմբեր 25, 2026Ռուսաստանի թիրախում կրկին Կիևն է և ուկրաինական կապի կենտրոնները
-
սեպտեմբեր 25, 2026Պետական ընթրիք, կնճռոտ հարցեր. ի՞նչ են քննարկել Վաշինգտոնն ու Պեկինը