Գործազրկության նպաստը, որը Կառավարությունն առաջարկում է վերացնել, վճարվում է անցած դարի 90-ականների սկզբից, և Ֆինանսների փոխնախարար Պավել Սաֆարյանը «փիլիսոփայական» է համարում հարցը, թե ինչու քսան տարի անց որոշվեց գնահատել դրա արդյունավետությունը:
Տնտեսագետ Վահանգ Խաչատրյանի կարծիքով, գործազրկության նպաստը լրացուցիչ բեռ էր լինելու սահմանափակ հնարավորություններ ունեցող մեր բյուջեի համար, ուստի որոշեցին այն վերանայել:
Ընդդիմադիր Խաչատրյանի կարծիքն անընդունելի է Կառավարության համար. ասում են` ծրագիրը փոխարինվելու է մեկ այլ ծրագրով` գործատուին այցելելու ծախսերը գործազուրկին փոխհատուցելով:
«Բարգավաճ Հայաստան»-ի խորհրդարանական խմբակցության անդամ Միքայել Մելքումյանի համոզմամբ` ցանկացած փոշիացում օրենքով սահմանված իր հետևանքները պետք է ունենա, և եթե ծրագիրն անարդյունավետ է եղել, պետք է պատժվողներ լինեն. - «Եթե կա օրենքի հետ կապված շրջանցվող դրույթ անպայման պետք է իր հետևանքներն ունենա»:
Գործազրկության նպաստների 94 տոկոսի փոշիացման մասին, հիշեցնենք, հայտարարել էր վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պավել Սաֆարյանը վտանգավոր մոտեցում է համարում ծրագրի անարդյունավետության համար մեղավորներ փնտրելը, նրանց պատժելը` փաստարկելով. - «Որովհետև պետական կառավարման համակարգը, ընդհանրապես ոլորտները միշտ կատարելագործվում են: Ցանկացած քայլ կատարելագործման ուղղությամբ պետք է ենթադրի, որ ինչ-որ մարդիկ նախկինում պետք է պատժվեն: Բայց պատժվում են մարդիկ նրան համար, երբ վարչական կամ քրեական [հանցանք են գործում]: Տվյալ դեպքում` փոշիացման դեպքում, կարծում եմ, չկա ո’չ քրեական, ո’չ էլ վարչական պատասխանատվության անհրաժեշտություն»:
Դիտարկմանը, որ ծրագրերը հարկավոր է գնահատել, Սաֆարյանն արձագանքեց. - «Ես մի համեմատություն եմ ուզում բերել. մի քանի տարի առաջ մենք անցանք եռաստիճան հանրակրթության: Հիմա դա ենթադրո՞ւմ է արդյոք, որ պիտի 90 թվականից հետո բոլոր Կրթության նախարարներին պետք է պատասխանատվության ենթարկել, որովհետը հիմա ասում ենք, որ այն ժամանակվա տասնամյա կրթությունը ոչ արդյունավետ էր, տասներկուամյան է արդյունավետ»:
Դիտարկմանը, թե նպաստների դեպքում խոսքը ֆինանսական միջոցների մասին է, փոխնախարարը հակադարձեց. - «Երևի մի քիչ ծայրահեղացնում եմ, բայց բոլոր գործողությունների դեպքում ֆինանսական միջոցներ կան»:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը տեղին չի համար գործազրկության նպաստների դեպքում փոշիացում բառն օգտագործելը. - «Խոսել, որ միջոցը չի հասել որևէ անձի, այդպիսի խնդիր չկա և այդպիսի բանի մասին խոսք չի գնացել: Իհարկե, անձինք ստացել են այդ նպաստները: Բայց եթե սոցիալապես ապահովված անձը ևս ստացել է այդ նպաստները, այդ ծրագրերի ներքո ընդգրկված անձինք աշխատանք փնտրողներ չեն: Իսկ եթե մեր քաղաքականությունը աշխատանք փնտրողներին աջակցելն է, հետևաբար այդ ծրագրի ներքո տրված գումարները արդյունավետ չենք կարող համարել»:
Գործազրկության նպաստը կազմում է 18 հազար դրամ: Ծրագրի 94 տոկոսի փոշիացման դեպքում խոսքը մեկուկես միլիարդ դրամ անարդյունավետ ծախսի մասին է: