Մոտ երկու ամիս ադրբեջանական գերության մեջ գտնվող 22-ամյա զինվոր Հակոբ Ինջիղուլյանը երեկ հարազատներին հերթական՝ արդեն երրորդ նամակն է ուղարկել:
Միջազգային Կարմիր Խաչի Բաքվի գրասենյակի ներկայացուցիչներն նրա հետ անձամբ հանդիպում են ունեցել։ Գերեվարված զինվորը միջազգային չեզոք միջնորդների օգնությամբ հարազատներին երեք նամակ է փոխանցել, այսօր արդեն Հակոբի հայրը՝ Գևորգ Ինջիղուլյանը, որդու նամակները տուն է բերել։
Գերեվարված զինվորի եղբայրը՝ Հարություն Ինջիղուլյանն ասում է, որ դատելով նամակների բովանդակությունից՝ Հակոբն իրեն վատ չի զգում, խնդիրներ չունի:
Վերջին օրերին լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե գերության մեջ գտնվող զինվորը տեղափոխվում է երրորդ երկիր։ Հակոբի ընտանիքի անդամները, սակայն, նման տեղեկություն չունեն, ասում են՝ այդ մասին նաև որևէ բառ չկա Ինջիղուլյանի վերջին նամակում։
«Հստակ տեղեկություն չկա, նամակի մեջ նման բան իրավունք չունի գրի»,- ասաց եղբայրը:
Այս լուրը ոչ հաստատեց, ոչ էլ հերքեց Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ Երևանի գրասենյակի հաղորդակցության ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։ Նա «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ եթե նման որոշում կայացվի, ապա տեղափոխման հարցերով կզբաղվի այլ կազմակերպություն։
«Ինչ վերաբերում է արդեն երրորդ երկիր տեղափոխվելուն և այլ հարցերին, սա արդեն մեր գործունեության շրջանակներից դուրս ինֆորմացիա է: Երբ էլ դա իրականություն դառնա կամ չդառնա, դրանով կզբաղվի մեկ այլ մարդասիրական կազմակերպություն»,- փոխանցեց Ամատունին:
Հայաստանի գերիների, պատանդների և անհետ կորածների հարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի աշխատանքային խմբի ղեկավար Արմեն Կապրիելյանն «Ազատությանը» փոխանցեց, որ նման պարագայում հանձնաժողովը պաշտոնական նամակ պետք է ստանա Կարմիր Խաչից, որը իրենք դեռ չեն ստացել:
Անցած ամիս Ադրբեջանի գերիների, պատանդների ու անհետ կորածների հարցերով հանձնաժողովի քարտուղար Շահին Սաիլովը հայտարարել էր, թե հայ գերին երրորդ երկիր տեղափոխվելու գրավոր ցանկություն է հայտնել, և դիմումն արդեն ուղարկվել է նախարարների կաբինետ։ Ինջիղուլյանի փաստաթղթերը պետք է հասցեագրվեն Բաքվում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով հանձնակատարի գրասենյակ։ Այս կառույցն է կազմակերպում գերիների տեղափոխումը երրորդ երկիր։
Մինչդեռ Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու գերեվարված զինվորի ծնողները համոզված են, որ երրորդ երկիր տեղափոխվելու՝ նրա ցանկության պատճառը ադրբեջանական կողմի ճնշումներն են։ Պաշտոնական Երևանը խոստանում է, որ Հայաստան վերադառնալու դեպքում գերեվարված զինվորի նկատմամբ քրեական հետապնդում չի իրականացվելու։
Ինջիղուլյանը երկու անգամ խոսել է ադրբեջանական հեռուստատեսությամբ և հայտարարել Հայաստան չվերադառնալու ցանկության մասին։ Հակոբի ընտանիքում նրան անհամբերությամբ են սպասում։
«Մերոնք իրատես են և հասկանում են, որ եղբայրս միտումնավոր չէր անցնի սահմանը»,- ասում է զինվորի եղբայրը:
Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի բանակցությունները Ադրբեջանի իշխանությունների հետ, Ինջիղուլյանին գերությունից ազատելու համար շարունակվում են։