Սա չհաշված դեռ չշահագործվող, բայց շահագործման իրավունք ստացած հանքերի պոչամբարները:
Վտանգ ներկայացնող պոչամբարները հիմնականում կենտրոնացած են երկու մարզում՝ Սյունիքում եւ Լոռիում, համապատասխանաբար 9 և 7 պոչամբար: Սա՝ ըստ պաշտոնական տվյալների: «Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանի պնդմամբ, մինչդեռ, դրանք ավելի շատ են՝ 31 հատ:
Այն, որ պոչամբարները չափազանց վտանգավոր են շրջակա միջավայրի համար և որ դրանց վնասները կրելու ենք դարերի ընթացքում, փաստում են մասնագետները՝ նշելով, որ դրանք պարունակում են ծանր մետաղներ, որոնք օրգանիզմ անցնելու դեպքում կարող են լուրջ հիվանդություններ առաջացնել՝ ընդհուպ հանգեցնելով գենետիկական փոփոխությունների:
Իսկ քանի որ Հայաստանի պոչամբարների մեծ մասը շատ մոտ է գտնվում բնակավայրերին և դրանք, Սանասարյանի պնդմամբ, չեն կառուցվում անվտանգության նորմերին համապատասխան, հավանականությունը, որ դրանց պարունակած թունավոր նյութերը կանցնեն մարդկանց օրգանիզմ, բավական մեծ է:
«Եթե գնաք Դարամազի պոչամբար, կտեսնեք մի հրաշալի այգի, որտեղ ինչ միրգ ու բանջարեղեն ասես չկա, երբ դա պետք է փշալարով պատված լիներ և թույլ չտրվեր, որպեսզի կենդանիներն այնտեղ արածեն: Փոխարենը, գյուղացիները այդ տարածքում բերք են աճեցնում: Խոսեցինք մի կնոջ հետ, ով ասաց, որ ստացած բերքն ուղարկում է իր թոռներին, երեխաներին», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց Հակոբ Սանասարյանը:
Մտահոգիչ է նաև այն, որ Հայաստանը գտնվում է սեյսմիկ առումով ակտիվ գոտում, ու չնայած դրան վտանգավոր թափոնները կուտակվում են գետերի հուներում, սողանքային և բարձրադիր գոտիներում, ինչը մեծացնում է վտանգը շրջակա միջավայրի համար: Բնապահպանի պնդմամբ՝ անվտանգության կանոնները հիմնականում չեն պահպանվում:
«Էկոլուր» հասարակական կազմակերպության նախագահ Ինգա Զարաֆյանի խոսքով, մոտ տասը տարի առաջ Բնապահպանության նախարարությունը հրապարակեց մի փաստաթուղթ և առաջին անգամ դասակարգեց պոչամբարները ըստ վտանգավորության աստիճանի: Սա, սակայն, եղավ հնարավոր վտանգների մասին առաջին և վերջին հաշվետվությունը:
Բնապահպանները փաստում են, որ պոչամբարի տարածքն այլևս օգտագործման ենթակա չէ՝ մեծ քանակի թունավոր նյութերի պարունակության պատճառով, սակայն հանքարդյունահանող ընկերություններին դա այդքան էլ չի մտահոգում, որովհետև, ինչպես ասաց Ինգա Զարաֆյանը՝ բնությանը հասցրած վնասների համար «ոչ մի լումա չեն վճարում պետությանը»:
Այն, որ չի որոշվել պոչամբարների վտանգավորության աստիճանը և դրա համար որևէ գումար չի մուծվել պետական բյուջե, արձանագրել էր նաև Վերահսկիչ պալատը 2012-ի հաշվետվության մեջ: Այդտեղ նաև նշվում էր, որ վտանգավոր թափոններ առաջացնող կազմակերպությունների 79 տոկոսը խախտել էին բնապահպանական մի շարք օրենքներ:
Մինչև այսօր բնապահպաններին կարծես մեկ դեպք է հայտնի, երբ պոչամբարը կառուցելու նախագծին տրվել է բացասական եզրակացություն: Դա Թուխմանուկի հանքավայրի համար երրորդ պոչամբարը կառուցելու նախագիծն էր: Արգելքը հիմնավորվեց նրանով, որ պոչամբարը բարձր սեյսմիկության գոտում պիտի կառուցվեր: