Քաղաքապետարանից վստահեցնում են, որ այս հանձնաժողովում ընդգրկված կլինեն բոլոր շահագրգիռ կողմերը։ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետք Արթուր Գևորգյանը ասաց, որ հրավերները արդեն ուղարկված են, թե քանի հոգի կմասնակցի հանձնաժողովի աշխատանքներին և երբ կմեկնարկեն դրանք դեռ պարզ չէ։
«Հանձնաժողովը իր գործունեության ընթացքում կձևավորի այն մոտեցումները, որոնցով արդեն կփորձենք հասկանալ, թե մեր հանրությունը ինչպիսի հասարակական տրանսպորտ է ցանկանում։ Դրա մեջ մտնում է և որակը, և անվտանգությունը, ու այս ամենի համատեքստում կձևավորվի ուղևորափոխադրումների վարձի սահմանումը։ Բացի այդ այս հանձնաժողովը պետք է քննարկվի արտոնությունների տրամադրման հնարավորությունը»,- ասաց Գևորգյանը։
Օրերս պարզ դարձավ, որ վեց տասնյակից ավելի ուղևորափոխադրող ընկերություններ կրկին դիմել են Երևանի քաղաքապետարան տրանսպորտի ուղևարձը բարձրացնելու խնդրանքով։ Նրանք ներկայացրել են հաշվարկներ, որոնց համաձայն ուղևարձը պետք է լինի 150-200 դրամ։
Որ ոլորտում առկա են խնդիրներ, Գևորգյանի կարծիքով՝ ապացուցում է նաև այն, որ արդեն 4-րդ անգամ 23 երթուղիներ սպասարկող ընկերությունների մրցույթին ոչ ոք չի դիմում։ Մեկ այլ փաստարկ է նաև, որ ըստ էության, ուղեվարձը բարձրացնելու խնդրանքով դիմել են երթուղիները սպասարկող բոլոր ընկերությունները։ Ի դեպ, ձևավորվելիք հանձնաժողովում տեղ կունենան նաև նրանք, և կներկայացնեն թանկացման սեփական հիմնավորումները։
Հրավերներ են ուղարկվել նաև «Շարունակում ենք վճարել 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստներին։ Մինչդեռ «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նրանք ասացին, որ ոչ միայն չեն մասնակցի, այլև կբոյկոտեն հանձնաժողովի ընդունած որոշումները։
Այս հանձնաժողովը, ըստ էության, գործելու է որպես քաղաքապետին կից խորհրդատվական մարմին, վերջնական որոշումը կայացնելու է Տարոն Մարգարյանը, չի բացառվում, որ վերականգնվի տրանսպորտի ուղեվարձի նախկին չափը, բայց այս անգամ որոշ սոցիալական խմբերի արտոնություններ կտրվեն։