«Շարունակում ենք վճարել 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստները պատրաստվում են կրկին փողոց դուրս գալ։
Օրերս պարզ դարձավ, որ վեց տասնյակից ավելի ուղևորափոխադրող ընկերություններ կրկին դիմել են Երևանի քաղաքապետարան՝ տրանսպորտի ուղեվարձը բարձրացնելու խնդրանքով։ Նրանք ներկայացրել են հաշվարկներ, որոնց համաձայն՝ ուղեվարձը պետք է լինի 150-200 դրամ։
Սպասվում է, որ հարցը պետք է քննարկվի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ հատուկ այս նպատակով ստեղծված հանձնաժողովում, որում ներգրավված պետք է լինեն շահագրգիռ բոլոր կողմերը։
«Շարունակում ենք վճարել 100 դրամ» նախաձեռնության ակտիվիստ Սևակ Մամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ իրենք ոչ միայն չեն մասնակցի, այլև կբոյկոտեն հանձնաժողովի ընդունած որոշումները։ Վստահ լինելով, որ ուղեվարձի նախկին, իրենց բնորոշմամբ՝ անօրինական բարձրացման որոշում կայացրած պաշտոնյաների հետ քննարկման մասնակցելը անիմաստ է՝ նրանք փորձելու են կրկին բարձրացնել տրանսպորտի գինը, ակտիվիստները այժմ նախապատրաստվում են, որպեսզի լիարժեք արձագանքեն այդ որոշմանը։
«Կարծում եմ, որ կլինեն նաև ավելի մեծ թափով, քան եղել են նախորդը, որովհետև, ըստ էության, քաղաքացիները տեսան, որ պայքարը արդյունք է տալիս, տեսան, որ լավ ինքնակազմակերպվելու դեպքում իշխանությունները սկսում են հետքայլ անել», - ասաց Մամյանը՝ շարունակելով․ - «Ու թեկուզ նաև իմ ծանոթների մեջ բազմաթիվ մարդիկ, որոնք նախկինում չէին մասնակցել, այս դեպքում, վստահաբար, դուրս են գալու փողոց, վստահաբար՝ նույն ձև շարունակելու են ակցիաները»:
Ակտիվիստների կարծիքով՝ այս ժամանակահատվածում տրանսպորտային համակարգում ոչինչ չի փոխվել, ուստի ուղեվարձը կրկին բարձրացնելու դիմումը իրենց համար հիմնավոր չէ։
Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցության ղեկավար Անահիտ Բախշյանի կարծիքով՝ ուղևորափոխադրող ընկերությունների դիմումները իհարկե պետք է քննարկվեն, մինչդեռ եթե նրանց հիմնավորումը լինի նույնը, որը նախկին որոշման հիմքում էր, ապա իրենք այդ հիմնավորումները ուղղակի անիմաստ կհամարեն, քանի որ խմբակցությունը այժմ Վարչական դատարանում վիճարկում է ուղեվարձը բարձրացնելու նախկին որոշումը։ Ինչ վերաբերում է հանձնաժողովին, ապա իրենց համար պարզ չէ, թե այն ինչ լիազորություններ է ունենալու, ամեն դեպքում՝ «Բարև Երևան»-ը այսօր քննարկելու է մասնակցության հարցը։
«Ինչ գործառույթներ է ունենալու՝ դրա վերաբերյալ մենք հարց էինք ուղղել քաղաքապետին, ստացել ենք պատասխանը, և պատասխանը գալիս է մեր բոլոր կասկածները հիմնավորելու՝ այն մասին, որ այդ հանձնաժողովները որևէ լիազորություն չեն ունենալու որոշելու սոցիալական խմբերը, որոշելու՝ ում արտոնություն տալ, ինչու այդ խմբին՝ այո, մյուսին՝ ոչ, որովհետև տրանսպորտից օգտվող քաղաքացիները երևանցիների մեծամասնությունն են, և մեծամասնությունն էլ սոցիալական խնդիր ունի այսօր», - «Ազատություն» ռադիոկայանին ասաց Անահիտ Բախշյանը: