Մատչելիության հղումներ

Ակտիվիստները փակեցին նստացույցը խոչընդոտող ջրաշիթերը


Ջրաշիթերը խոչընդոտում են նստացույցը
please wait

No media source currently available

0:00 0:02:36 0:00

Անցած գիշեր Երևանի քաղաքապետարանի մոտ տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի, «Երևանտրանս» ընկերության տնօրեն Միսակ Համբարձումյանի հրաժարականների, ինչպես նաև սակագնի փոփոխման մասին որոշումը անվավեր ճանաչելու պահանջներով անժամկետ նստացույցը շարունակել են 15 երիտասարդներ:

Նստացույցին մասնակցած Սևակ Մամյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում հետաքրքիր մանրամասներ պատմեց իրենց գիշերային արկածներից. - «Տարածքը գիշերվա ընթացքում հինգ անգամ մաքրվում է ջրցան մեքենայով, երբ որ այստեղ կան նստացույց անողներ: Զրցան մեքենայի շիթը հենց ուղղվում է նստացույց անողների վրա: Հենց փորձում եմ բարձրանալ գազոնի վրա, որպեսզի չթրջվեմ, միանում է գազոնի ոռոգման համակարգը: Մի ցամաք տեղ չկար, որտեղ մարդ կարող էր կանգնել: Դրան գումարած ինչ-որ տրանսվեստիտներ չգիտես ինչու հայտնվում են այստեղ: Ու հենց այդ պահերին քաղաքապետարանից մի սմայլիկ դեմքով օպերատոր դուրս գալով` սկսում է նկարահանել այդ ամեն ինչը: Քաղաքապետարանի ուղեղը աշխատում է շատ կրեատիվ»:

Ակտիվիստներն այսօր տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանի նկարով և հրաժարականի պահանջով երկու պաստառները փռեցին քաղաքապետարանի մերձակա կանաչ տարածքների ոռոգման համակարգի ծորակի վրա:

Քաղաքապետարանը վերջին երկու օրերին ոռոգման համակարգը միացրել էր և ջրի շիթերն ուղղված էին այն կողմ, որտեղ հավաքվում են ակտիվիստները:

Զրի հարցը լուծելուց առաջ ակտիվիստները նախ տեղում իրավիճակին հետևող բարձրաստիճան ոստիկաններին խնդրեցին անձամբ անցնել այնտեղով, որտեղ, ինչպես բազմիցս նշում էին ակտիվիստները, խոչընդոտվում է քաղաքացիների ազատ տեղաշարժի սահմանադրական իրավունը: Ոստիկաններից մեկն ասում էր, թե այդ ջրի շիթերը ժամանակավոր են, ակտիվիստները հակադարձում էին` վկայակոչելով Սահմանադրության համապատասխան հոդվածը:

Մեր մյուս զրուցակիցը` նստացույցի մասին պաշտոնապես հայտարարած ակտիվիստ Վահագն Մինասյանը, հետևյալը պատմեց. - «Երեկ կեսօրին քաղաքապետարանի ինչ-որ պաշտոնյա` խնդրեցի ներկայանալ, նա չներկայացավ, իջել էր, փորձում էր համոզել նստել կլոր սեղանի շուրջ, իր իսկ բառերով ասած` քննարկել մեր առաջարկները: Ես մատնանշեցի, որ մերը առաջարկներ չեն, պահանջներ են, և քանի դեռ նստացույցի հետ կապված պահանջը` նշված երկու պաշտոնյաների պաշտոնանկության հարցը, չի լուծվել, որևէ բանակցության մասին խոսք լինել չի կարող: Դրանից հետո կհրավիրենք հանրային քաղաքացիական քննարկում: Եթե որոշվի, որ արժե բանակցել, կբանակցենք, եթե ոչ` ոչ»:
XS
SM
MD
LG