Համահայկական բնապահպանական ճակատի (ՀԲՃ) անդամները կարծում են, որ 10-20 տարի հետո Սյունիքի մարզում այլևս մարդու, կենդանական ու բուսական աշխարհի մասին խոսելն «ավելորդ կլինի»։ Այս մտահոգության պատճառը մարզում շահագործվող 11 մետաղական հանքերն են և ևս 28 հանքերը, որոնց տրվել է երկրաբանահետախուզական լիցենզիա։
ՀԲՃ անդամ Լևոն Գալստյանն ասում է՝ եթե մեկ մարզում շահագործվի մոտ 40 մետաղական հանք, ուրեմն մոտավորապես 20 տարի հետո Սյունիքի մարզի մասին կարելի է մոռանալ։
Գալստյանը նշում է, որ հատկապես Սյունիքի մարզում բնակչությունն ունի իրազեկման խնդիր, քանի որ իշխանություններն ամեն ինչ անում են հանքերի հասցրած վնասներն ու հետևանքները հանրությունից թաքցնելու համար։
«Բազմաթիվ գյուղացիներ պատմում էին, թե ինչպես են իրենք լողացել պոչամբարի մեջ ու 15 րոպե հետո հասկացել են, որ ինչ-որ բան այնպես չէ։ էլ չեմ ասում, որ կովերը, մյուս անասունները արածում են, ջուր են խմում այդ պոչամբարներից»,- տեղեկացրեց Գալստյանը։
Մարզում, բնապահպանների հավաստմամբ, կա 6-7 փակված, 5-6 գործող պոչամբար, որոնք կառուցված են թույլատրելի նորմերի բազմաթիվ խախտումներով։ Գալստյանը պատմում է, որ, օրինակ, օրեր առաջ վթար է տեղի ունեցել Գեղի գետի վերին հոսանքում շահագործվող հանքավայրի պոչամբարում։ Խնդիրը բավականին լուրջ էր, բայց այդ մասին ոչ ոք խոսել չէր ցանկանում։
«Ամբողջ պլաստիկե խողովակաշարը 5-6 տեղից պատռված էր և այդ ամբողջ գետի ջուրը, որ պետք է առանձնացված հոսեր պոչամբարից, գնացել լցվել էր պոչամբարի մեջ, լցվել էր այն քանակությամբ, որ գետի ջուրը մի հինգ անգամ ավելի շատ էր պոչամբարում, քան բուն պոչամբարի խիտ, պինդ նյութը և այդ ջուրը պոչամբարից գնում լցվում էր գետը»,- ասաց բնապահպանը։
Սյունիքի մարզ կատարած 5-օրյա այցից հետո ՀԲՃ անդամները համոզմունք են հայտնում, որ Սյունիքի մարզը դուրս է մնացել պետական վերահսկողությունից։
«Այնտեղ կլանային համակարգը թույլ չի տալիս, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան բարձրաձայնի։ Ոչ մի գիտական, լաբորատոր ուսումնասիրություն չի կատարվում։ Վերջին ուսումնասիրությունը կատարվել է 2007 թվականին։ Նույնիսկ ռադիացիոն ֆոնն ուսումնասիրված չէ, թե ինչպես էր մինչև հանքի շահագործումը, շահագործումից հետո։ Տեղեր կան, որ մենք չափել ենք և մոտավորապես 90-100 միլիռենտգեն ժամ է ցույց տալիս ռադիացիան, դա շատ լուրջ թիվ է, և իհարկե, բնակչությունը տեղյակ չէ։ Մարդիկ աշխատում են առանց իմանալու՝ ինչ է սպասվում իրենց և իրենց հետագա սերունդներին»,- նշեց Գալստյանը։
ՀԲՃ-ի մեկ այլ անդամ Եղյա Ներսիսյանն էլ պատմում է, որ տեսախցիկների առաջ բնակիչները խոսել չէին ցանկանում, վախենում էի, սակայն մտահոգություններով կիսվում էին տեսախցիկներից այն կողմ։
Ներսիսյանը պատահական չի համարում նաև Սյունիքի նոր մարզպետ Վահե Հակոբյանի ընտրությունը. - «Հակոբյանների ընտանիքը ապացուցել է, թե իրենք ինչպիսի ձեռագիր ունեն Սյունիքի հետ կապված, և որ նշվեց 28 հանքերի լիցենզիաների մասին, դա շատ տրամաբանական կապ ունի իրար հետ»։