Մատչելիության հղումներ

Կառավարությունը բանակցում է «ՀայՌուսգազարդ»-ի 20 տոկոսի վաճառքի հարցով


Հայաստանի կառավարությունը բանակցում է «Գազպրոմ»-ի հետ` «ՀայՌուսգազարդ» ընկերությունում հայկական 20 տոկոս բաժնեմասը վաճառելու նպատակով: Այդ մասին այսօր լրագրողներին հայտնեց էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը:

Օրեր առաջ ռուսաստանյան «Գազպրոմ»-ը հաղորդել էր, որ ընկերության ղեկավար Ալեքսեյ Միլլերը եւ Արմեն Մովսիսյանը Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ խոսել են նաեւ «ՀայՌուսգազարդ»-ում ռուսական բաժնեմասը մինչեւ 100 տոկոս հասցնելու հնարավորության մասին:

Հայաստանի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարը ռուսական կողմի հետ բանակցությունների մասին խոսել էր նաեւ երեկ:


Սարգիս Հարությունյան

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG