Ոստիկանությունը վստահեցնում է, որ այլեւս ոչ մի պարագայում սեփական ժողովրդի նկատմամբ անհամաչափ ուժ, առավել եւս զենք չի կիրառելու:
Այսօր ավարտվեցին հունիսի 14-ից Արզնիի օդանավակայանի տարածքում անցկացված Ոստիկանության զորքի ու ստորաբաժանումների զորավարժությունները, որոնց ընթացքում փորձարկվում էին չարտոնված հավաքներն ու անկարգությունները նոր տեխնոլոգիաներով ցրելու հնարավորությունները:
2008 թվականի մարտի 1-ի բախումներից հետո միջազգային կառույցների հորդորներով փոխվեց ինչպես ցույցերին ու հավաքներին վերաբերող օրենսդրությունը, այնպես էլ համապատասխան իրավիճակներում գործելու Ոստիկանության կանոնադրությունը: Պաշտոնյաները հավաստիացնում են, որ ցույցերը ցրելիս այսուհետ կիրառվելու են նոր մեթոդներ ու տեխնիկական միջոցներ, որոնք հնարավորություն կտան խուսափել արյունահեղությունից ու մարդկային զոհերից:
Այն տեխնիկական միջոցները, որ այս օրերին փորձարկվեցին, Ոստիկանության պնդմամբ, ստացել են Առողջապահության նախարարության համապատասխան եզրակացությունը կյանքի եւ առողջության համար վտանգավոր չլինելու մասին:
2008-ի մարտի 1-ին մարդկանց մահված պատճառ դարձած «Չերյոմուխա-7» հատուկ միջոցները դուրս են եկել գործածությունից:
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե արդյոք զորավարժությունների անցկացումը սոցիալական անարդարության դեմ պայքարող ժողովրդին զգուշացնելու միտում չունի, Հայաստանի ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն արձագանքեց. - «Սոցիալական անարդարության դեմ պայքարող ժողովրդի կողքին կանգնած է նույն սոցիալական արդարություն ցանկացող ոստիկանը: Սա մեր աշխատանքն է: Մենք մասամբ ցույց ենք տալիս ձեզ, որ ոստիկանությունը այնուամենայնիվ փորձում է նոր ոստիկանի կերպար ստեղծել»:
Հարցին, թե որքանով է ոստիկանությունը պատրաստ համաչափ ուժ կիրառելով ցրել չարտոնված ցույցերը, Վլադիմիր Գասպարյանը պատասխանեց. - «Ես կարծում եմ, որ այս ամբողջ ընթացքում ոստիկանությունն ապացուցեց, որ համաչափ կիրառում է ուժ: Անքննելի եւ անվերադարձ է դա: Այլեւս այդպես է լինելու»:
«Գոնե իմ նշանակումից հետո ամբողջ համակարգը ընտրությունների թոհուբոհով անցնում էր` ե’ւ հանրահավաքներ, ե’ւ երթեր, ե’ւ այլն երեւույթներ: Բերեք գեթ մի օրինակ: Չե’ք բերի: Որովհետեւ մենք ուրիշ տեսակ ենք ուզում աշխատել», - շարունակեց նա` բացառելով սեփական ժողովրդի նկատմամբ զենքի կիրառումը. - «Եթե զենք կիրառվելու է, եթե զոհվել է պետք, թող առաջինը ես զոհը լինեմ: Բայց զենք չի կիրառվի ոչ մի պարագայում»: