50-ամյա դաշնակցական Հրաչ Մուրադյանը, հիշեցնենք, սպանվել էր ապրիլի 2-ի առավոտյան գյուղապետարանի բակում: Գյուղապետը մահացել էր աջ քունքի շրջանում անհայտ անձի կողմից արձակված կրակոցից:
Ոստիկանությունը այս գործի շրջանակներում կալանավորեց նույն գյուղի բնակիչ, 31-ամյա Արայիկ Պետրոսյանին: Նա կալանքի տակ է պահվում «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում, որն առավել հայտնի է որպես Ազգային անվտանգության ծառայության մեկուսարան: Անցած շաբաթ լրացել էր Պետրոսյանին կալանքի տակ պահելու երկամսյա ժամկետը, ուստիեւ ոստիկանությունը դիմել էր դատարան՝ խնդրելով եւս երկու ամսով երկարաձգել կալանքը: Դատարանը բավարարել էր ոստիկանության պահանջը:
Պետրոսյանի փաստաբան Գիվի Հովհանիսյանը պնդում է, որ իր պաշտպանյալը ապօրինաբար է պահվում անազատության մեջ:
«Կալանավորվելուց մինչ այժմ իրեն չեն հարցաքննել։ Իր հետ կապված քննչական գործողություններ չեն կատարվել», – ասում է փաստաբանը, – «Այսինքն մարդը հենց այնպես պահվում է, ես չեմ կարող ասել ինչի համար»։
Արայիկ Պետրոսյանն իր մեղքը չի ընդունում: Նրա ընտանիքը, ինչպես եւ փաստաբանը, հայտարարում են, որ Պետրոսյանը գյուղապետի հետ երբեւէ թշնամանք չի ունեցել, հետեւաբար եւ նրան սպանելու որեւէ առիթ չի եղել:
«Ի՞նչ ՝ Նույնիսկ հիմնավոր կասկած չկա, որ ինքը կատարել է այդ հանցագործությունը։ Մի անտիմոնով վերցնեն մարդուն սպանության մեղադրանք առաջադրեն՝ չիմանալով այդ անտիմոնը ինչից է առաջանում, որտեղից կարող է թողնված լիներ, եթե նույնիսկ, ընդունենք, կրակոցից, ո՞նց է հիմնավորվում, որ հենց այդ կրակոցից», – ասում է փաստաբանը։
Փաստաբանը նկատի ունի այն քիմիական նյութը, որը ոստիկանությունը հայտնաբերել է Պետրոսյանի հագուստից, դեմքից եւ քթից, ինչպես նաեւ նրա կողմից դեպքի օրը շահագործված «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի սրահից: Դատաքիմիական փորձաքննությունից հետո ոստիկանությունը հաղորդեց, որ հայտնաբերվել են կրակոցի արգասիքներ հանդիսացող անտիմոնի մետաղացման հետքեր: Փաստաբանն ասում է, որ ոստիկանությունը հենվելով այս եզրակացության վրա, Պռոշյանի գյուղապետի սպանության մեջ մեղադրում է հենց Պետրոսյանին: Մինչդեռ պաշտպանական կողմը դա մեղադրանքի բավարար ապացույց չի համարում՝ հայտարարելով, թե անտիմոն կոչված նյութը թեեւ քիչ, բայց կիրառվում է կենցաղում՝ այն օգտագործվում է նույնիսկ կոսմետիկայի մեջ, մարտկոցների մեջ, նաեւ զոդման գործընթացում: Հնարավոր է, որ Արայիկ Պետրոսյանը կենցաղում նման իրերի հետ շփում ունեցել է: Նա «Երեւան ջուր» ընկերության աշխատակից է, ու չի բացառվում այդ հանգամանքը, ասում է Հովհաննիսյանը:
Փաստաբանը նաեւ նշեց, որ իր կարծիքով ոստիկանությունն անցած երկու ամիսների ընթացքում չի հայտնաբերել այն զենքը, որից, ըստ ոստիկանության, Պետրոսյանը կրակ է բացել գյուղապետի ուղղությամբ: Եթե նման ապացույց լիներ, ապա ոստիկանությունն այդ մասին կտեղեկացներ պաշտպանական կողմին, ինչը, սակայն, չի եղել, հավելում է փաստաբանը:
Պետրոսյանի կինը՝ Հեղինե Թադեւոսյանը, ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին ասել էր, որ ամուսինն այդ օրը երեխաներին դպրոց է տարել, ինչպես նաեւ անձնական հարցերով է զբաղված եղել: Փաստաբանն էլ պնդում է, որ Պետրոսյանը միայն դեպքից հետո է հայտնվել գյուղապետարանի տարածքում:
Ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Հայաստանի ոստիկանության լրատվական ծառայության պետ Աշոտ Ահարոնյանը, նախաքննությունը շարունակվում է, այս պահի դրությամբ ոստիկանության` ավելի վաղ հրապարակած տեղեկություններից բացի այլ նորություն չկա: Ոստիկանությունը մինչ այժմ չի պարզաբանել, թե արդյոք զենքը, որով կրակել են գյուղապետին, հայտնաբերվել է, թե` ոչ:
Սպանված գյուղապետի հարազատները ոստիկանության առաջ քաշած վարկածին՝ թե նրան սպանել է համագյուղացի Պետրոսյանը, չեն հավատում:
Արայիկ Պետրոսյանը մեղադրվում է երկու հոդվածներով՝ սպանության եւ ապօրինի զենք կրելու հատկանիշներով: