21 տարի առաջ Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարտակերտում ոտքը կորցրած Լեւոն Կարապետյանը առաջին անգամ չէ, որ բողոքի երթի է մասնակցում: 60-ն անց ազատամարտիկը այսպիսի երթերի մասնակցության մեծ փորձ ունի, միակ տարբերությունը այն է, որ այս դեպքում մարտական ընկերների հետ է:
Այսօր կեսօրին մոտ 50 ազատամարտիկներ Ազատության հրապարակից բողոքի երթով շարժվեցին կառավարության շենք` իրենց պահանջներով նամակը իշխանություններին հանձնելու համար: Երկու հենակների օգնությամբ շարժվող Կարապետյանը կատակեց, որ իրեն քայլելը դժվար չէ, քանի որ երեք ոտք ունի: Ղարաբաղյան պատերազմի վետերանները բողոքում են, որ ներկայիս կենսաթոշակով չեն կարողանում ապրել եւ պահանջում են բարելավել իրենց սոցիալական պայմանները:
«Ներկայիս գների պայմաններում իմ թոշակը շատ չնչին է` 65 հազար դրամ», - ասաց ում է Կարապետյանը:
Վետերաններն այժմ մոտ 40-80 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, պահանջում են, որ կենսաթոշակի չափը հասցվի 100-200 հազար դրամի:
Լեւոն Կարապետյանը պատմեց, որ իրենց շարքերում չէ նաեւ իր մարտական ընկեր Վարդան Ամիրջանյանը, ում ոտքը անդամատել են օրերս եւ այժմ գտնվում է հիվանդանոցում. նա ասաց, որ ազատամարտիկը հիասթափվել է, վիրահատության համար անհրաժեշտ գումարը չի կարողանում հայթայթել, հիվանդ է նաեւ երեխան, մինչդեռ թոշակը չի բավականացնում անգամ ապրելու համար, այդ իսկ պատճառով նա անգամ հրաժարվել է մարտական շքանշանից:
Ամեն ինչ սկսվեց մայիսի 11-ին, երբ պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը Ազատության հրապարակում նստացույց սկսեց` պահանջելով որպեսզի պետությունը ուշադրություն դարձնի ազատամարտիկների կենսաթոշակի հարցին, քանի որ իրենք չեն կարողանում գոյատեւել ներկայիս թոշակով: Նստացույցի արդյունքում Ազատության հրապարակում տասնյակ դժգոհ ազատամարտիկներ հայտնվեցին, ինչից հետո նրանք ստորագրահավաք կազմակերպեցին եւ դիմումի հետ որոշեցին հանձնել կառավարություն:
Այսօր բողոքի երթի ընթացքում նրանց միացավ Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Մարգարիտ Եսայանը: Պատգամավորն ասաց, որ խնդրի մասին տեղյակ չէր, եւ կփորձի աջակցել ազատամարտիկներին` հարցը խորհրդարանում բարձրացնելով:
Նամակը հանձնելուց հետո պահեստազորի գնդապետը ասաց, որ կսպասեն իրենց պահանջների պատասխանին, իսկ եթե դրանք չբավարարվեն, ապա իշխանության ավելի բարձր մարմինների կբողոքեն:
Պաշտպանության նախարարությունում այս խնդրին տեղյակ են: Նախարարության մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, որ ազատամարտիկների աջակցության հարցը իրենց կողմից ամեն տարի բարձրացվում է կառավարությունում, օրինակ, այս տարի գումարների չափը 6 անգամ բարձրացվել է, մինչդեռ այն ուղղվելու է բնակարանաշինությանը:
«Մինչեւ այս ազատամարտիկների կողմից հարցը բարձրացնելը այն օրինական ճանապարհով բազմիցս բարձրացվել է», - ասաց խոսնակը:
Հովհաննիսյանը ասաց, որ պաշտպանության նախարարը տեղյակ է ազատամարտիկների պահանջին, եւ նա նույնպես կարծում է, որ կենսաթոշակների չափը պետք է բարձրացվի:
Վաղը ազատամարտիկները կդադարեցնեն նստացույցը, իսկ նրանց հետագա քայլերը պարզ կդառնան կառավարության պատասխանից հետո: