ԱՄՆ-ում այս հարաբերակցությունը կազմում է է 50:1: Կոնկրետ Հայաստանի համար այդպիսի վիճակագրություն չի տարվել, հայտնի են միայն անցյալ տարվա տվյալները, ըստ որոնց, ինչպես «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց Երեխաների զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն Նարինե Վարդանյանը, մինչեւ 5 տարեկան աուտիկ երեխաների թիվը Հայաստանում 565-ն է:
Այժմ կենտրոն հաճախում են 55 երեխաներ եւ, տնօրենի խոսքով, երեխաներին կենտրոն բերելու համար նույնիսկ հերթեր են գոյանում: Այդ նպատակով անցյալ տարվանից գործում է Աուտիզմի ազգային հիմնադրամը, որի շնորհիվ ավելի շատ երեխաներ մասնագիտական օգնություն կստանան անվճար:
Աուտիզմով ապրող երեխաների գլխավոր խնդիրը հասարակությանն ինտեգրվելն է: Հենց այդ խնդիրն են փորձում լուծել նրանց համար նախատեսված կենտրոններում: Նարինե Վարդանյանը փոխանցեց, որ այժմ աշխատանք են տանում գրադարանների հետ, որպեսզի տնօրինությունը աշխատանքով ապահովի մի քանիսին:
«Նրանք կարող են կատարել տարբեր տիպի աշխատանք: Ես հանդիպել եմ աուտիզմով ապրող մարդկանց, ովքեր աշխատել են, օրինակ, խալիներ վաճառող խանութում կամ փոստում` տեսակավորել են նամակները, բազմաթիվ կոնկրետ աշխատանքներ, որոնք մարդկանց հետ մեծ շփում չեն պահանջում», - «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան նշեց դոկտոր Այրա Հեյլվելը, ում մեթոդաբանությունն էլ այժմ օգտագործվում է Երեխաների զարգացման միջազգային կենտրոնում:
Վերջին տվյալներով աուտիզմի ախտորոշումը ամեն տարի աճում է 10-17 տոկոսով: Աուտիկները ունենում են բարձր եւ ցածր ֆունկցիոնալություն: Բարձր ֆունկցիոնալություն ունեցողների մոտ բավականին զարգացած է լինում կոնկրետ մի ունակություն, որն էլ հենց նրանց առանձնահատկությունն է: Օրինակ, բարձր ֆունկցիոնալ աուտիկ է ամերիկացի ջազ դաշնակահ քսանմեկամյա Մեթ Սեւիջը, ով կարդալ է սովորել 1,5 տարեկանում, այժմ հանդես է գալիս իր եռյակով:
Աուտիզմի առաջացման նախապայմանները ամբողջությամբ բացահայտված չեն, ինչպես նաեւ չկա դրա վերջնական բուժումը, այդուհանդերձ, երեխաների հետ աշխատանքի դեպքում դրական տեղաշարժեր լինում են:
«Ամենամեծ թռիչքը, որ ունենք. 4 երեխաներ, ովքեր մեզ մոտ էին եկել 2 տարեկանում, 2 տարի ինտենսիվ թերապիայից հետո էլ մեր կարիքը չունեն: Ունենք 7-րդ դասարանցի, ով արդեն 3 լեզու գիտի եւ այլեւս մասնագետի ուղղորդման կարիք չունի», - ասաց Նարինե Վարդանյանը: