Արգենտինահայերը ուրախությամբ են ընդունել Հռոմի նոր Պապի ընտրության լուրը` նշելով, որ արքեպիսկոպոս Բերգոլիոն միշտ բարեկամական կապեր է ունեցել հայ համայնքի հետ ու մասնակցել է տարբեր հայկական միջոցառումներին` նվիրված Հայոց ցեղասպանությանը, ներկա է եղել Ամենայն Հայոց կաթողիկոսի մատուցած պատարագներին։
7 տարի առաջ արքեպիսկոպոսը հրապարակավ պահանջել է Թուրքիայից` առանց նախապայմանների ընդունել Ցեղասպանության փաստը։ Նա ընդգծել է, որ հայերը կարիք ունեն, որպեսզի հարգվեն մարդու իրավունքները, քանի որ ենթարկվել են ամենածանր ոճրի` ցեղասպանության։
Սոցիալական ցանցերում արգենտինահայերը հույս են հայտնում, որ այսուհետ եւս կամրապնդվի նորընտիր Պապի այս դիրքորոշումը։
Հռոմի կաթոլիկ եկեղեցու քահանայապետերից Հովհաննես Պողոս երկրորդը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը։