ԿԸՀ շենքը շրջապատված էր մի քանի տասնյակ ոստիկաններով, արգելապատնեշներ էին դրված, իսկ շենքին կարելի էր մոտենալ միայն հատուկ անցագիր ունենալու դեպքում: Ցուցարարները ակցիան սկսեցին ոստիկաններին բարեւելով, ինչը անպատասխան մնաց:
«Եկել եք ստեղ, թվեր եք խփում, որ ի՞նչ անեք», «Կենտրոնական ընտրական պատկերասրահ», «Դուք դատարկություն եք» եւ մի շարք այլ գրություններով պաստառներ պարզած ակտիվիստները ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանի նկարներով զարդարել էին շենքի դիմացի եղեւնիներից մեկը: Նրանք Մուկուչյանի նկատմամբ հետախուզում էին հայտարարել:
Ցուցարարները ոստիկաններին կոչ արեցին կանգնեցնել ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակման պրոցեսը, որը կվավերացնի «կեղծ ընտրությունները»: Նրանց խոսքով ոստիկանները պարտավոր են մտնել շենք եւ ձերբակալել ընտրակեղծարարներին:
Ակտիվիստները վստահ են որ քվեարկության ժամանակ մեծ թվով ընտրակեղծիքներ են եղել, մինչդեռ ԿԸՀ փորձում է անտեսել փաստերը եւ հաստատել ընտրությունների արդյունքները: Նրանց կարծիքով` նման որոշում կայացնելու համար պետք է լինել կամ անմեղսունակ, կամ էլ հանցագործ:
Ակցիայի ընթացքում ցուցարարներին միացան նաեւ դասադուլ անող ուսանողները: