Մատչելիության հղումներ

Հյուրանոցը կառուցվում է քաղաքաշինական նորմերի խախտմամբ


Երեւանի գլխավոր ճարտարապետը խախտո՞ւմ է շինարարական նորմերը
please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Պուշկինի 14 հասցեում «Լոկալ դիվելոփերս» կառուցապատող ընկերությունը, որ, «Մեր քաղաքը» քաղաքացիական նախաձեռնության ակտիվիստների խոսքերով, պատկանում է Սամվել Մայրապետյանին, հյուրանոց է կառուցում, որի նախագիծը փակցված է Աբովյան փողոցի կողմից: Ցուցատախտակի վրա նաեւ նշված է, որ շենքի նախագծողը «Նարեկ Սարգսյան ճարտարպետական արվեստանոցն է»:

«Շենքը կառուցելիս հաշվի չեն առել նորմատիվային հեռավորությունը, ապահովված չէ այս [ԱՕԿՍ-ի շենքի] եւ հարեւանությամբ գտնվող շենքի միջեւ տարածությունը, ինչը ՀՀ-ում գործող քաղաքաշինական նորմերի խախտում է», - ասաց «Մեր քաղաքը» նախաձեռնության ակտիվստ Վարդան Գեր-Ավետյանը եւ ավելացրեց. - «Հետաքրքիր է, որ բոլոր այն մարմինները, որ պարտավոր են քաղաքապետին տեղեկացնել խախտումների մասին, հայտնում են: Ուրեմն այստեղ խնդիր կա. կա'մ քաղաքապետը լավ տեղեկացված չէ, կա'մ էլ ես չգիտեմ ինչ մտածեմ, որովհետեւ վերջնական թույլտվությունը ստորագրել է քաղաքապետը»:

Ակտիվիստները եւ նրանց փաստաբանը փոխանցեցին, որ իրենք դիմել են Արտակարգ իրավիճակների, Քաղաքաշինության նախարարություններ եւ Ճարտարապետների միություն` պարզելու, թե Պուշկինի 14-ի շինարարության նախագիծը համապատասխանո՞ւմ է շիննորմերին, թե՞ ոչ: Երեք կառույցներից էլ պատասխան են ստացել, որ նոր շենքը կառուցվում է շինարարական նորմերի խախտմամբ:

Ակտիվիստները տարակուսում են նաեւ, թե ինչո՞ւ լռում Մշակույթի նախարարությունը:

«Քաղաքաշինության տեսչությունը մեզ նամակ չի գրել, ու այդ նամակը ես ստանում են ձեզնից», - ակտիվիստներին ասել է Պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության Երեւանի բաժնի պետ Կարո Այվազյանը` հավելելով, թե Երեւանի քաղաքապետարանը բազմիցս հավաստիացրել է, որ «ամեն ինչ նորմալ է»:

Քաղաքապետարանի տրամադրած տեղեկության ու Քաղաքաշինության նախարարության եզրակացությունների հակասությունը հասկանալու համար Մշակույթի նախարության ՊՈԱԿ-ը կդիմի երկու մարմիններին ու միայն դրանից հետո կհայտնի, թե ինչ քայլեր է պատրաստվում ձեռնարկել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG