Պլաստիկ վիրահատություններից ամենատարածվածը հայերի շրջանում շարունակում է մնալ քթի վիրահատությունը` կազմելով բոլոր վիրահատությունների մոտ 60 տոկոսը:
«Քանի որ մենք բնածին քթի խնդիրներ ունենք»,- «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց վիրաբույժ, Հայաստանի պլաստիկ վիրաբույժների ասոցիացիայի նախագահ Արմեն Հովհաննիսյանը: - «Ճշգրիտ վիճակագրություն չունեմ, բայց չորսից չորսուկես հազար քթի վրահատություն՝ տղամարդկանց եւ կանանց մոտ միասին տարեկան կատարվում է»:
Հաջորդում է, նրա խոսքով, եւս մեկ հայկական առանձնահատկության շտկում՝ ճարպերի հեռացումը՝ լիպոսակցիան. - «Հետո ականջների ձեւափոխում, կրծքագեղձերի մեծացում: Տարեցտարի վերջինս ավելանում է»:
Կրծքագեղձի առաջին իմպլանտները ստեղծվել են դեռեւս անցյալ դարի վաթսունականներին: Իսկ վիրահատությունների մեծամասամբ դիմում են շոուբիզնեսի ներկայացուցիչները. հոլիվուդյան օրինակներից են՝ երգչուհի Ֆերջին, Քրիստինա Ագիլերան, Վիկտորիա Բեքհեմը, դերասանուհի Հոլի Բերին եւ այլք: Վիրաբույժի խոսքով, հենց նրանց նմանվելու ցանկությունն է որոշ կանանց դրդում վիրահատության դիմել:
Կլինիկայի հաճախորդից մեկը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց, թե կարծում է, որ պլաստիկ վիրահատությունների դիմում են սեփական բարդույթների պատճառով:
Մեկ այլ երեսունհինգամյա հաճախորդ նշեց, որ երիտասարդ տարիքում ավելի հեշտ է պլաստիկ վիրահատության դիմելը, մինչդեռ տարիքի հետ ավելի ես սկսում կշռադատել որոշումներդ: Հարցրին, թե նրան ի՞նչն է ստիպել դիմել պլաստիկ վիահատությունների, պատասխանեց. - «Որ միշտ լինեմ երիտասարդ, պահպանված լինեմ: Մայրս դրական կարծիքի էր իմ վիրահատության մասին, տղամարդիկ բնական է դեմ են լինում, քանի որ մեզ սիրում են այնպիսին, ինչպիսին կանք: Բայց ամեն դեպքում գեղեցկությունը զոհեր է պահանջում»:
Արմեն Հովհաննիսյանըը նշեց, որ կրծքերի մեծացման վիրահատության դիմած ամենատարեց հաճախորդը եղել է 52 տարեկան, ամենաերիտասարդը՝ 17:
Հատկապես երիտասարդ աղջիկների՝ իրենց կարծիքով գեղեցկանալու ցանկությունը երբեմն արտառոց պահանջների առջեւ է կանգնեցնում վիրաբույժներին:
«Մի երիտասարդ աղջկա երկար համոզում էինք, որ իրեն կրծքագեղձերի մեծացման վիրահատություն հարկավոր չէ: Այդուհանդերձ նա պնդեց եւ մենք վիրահատեցինք: Հետո փոշմանեց եւ գնաց այլ կլինիկայում հեռացրեց իմպլանտները: Դրանից հետո մեկ այլ վայրում նորից կատարեց մեծացման վիրահատություն եւ չորրորդ անգամ արդեն եկավ մեզ մոտ կրծքագեղձերը փոքրացնելու», - պատմեց Արմեն Հովհաննիսյանը: