Իր ուղերձում Թանկյանը, մասնավորապես, անդրադարձել է Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործման խնդրին:
«Կոչ եմ անում Հայաստանի կառավարությանը վերանայել կենսաբազմազանությամբ հարուստ Թեղուտի անտառներում եւ հարակից շրջաններում բաց հանք շահագործելու լիցենզիան եւ զերծ մնալ հանքարդյունահանման հետագա լիցենզիաների տրամադրումից, որոնք վտանգում են մեր շրջակա միջավայրը», - ասում է հայտնի ռոք երաժիշտը:
«Կանաչների միության» նախագահ Հակոբ Սանասարյանը այսօր «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ գործնականում Թեղուտի հանքն արդեն շահագործվում է: Ըստ նախագծի` հանքը շահագործող ընկերությանը շահագործման լիցենզիան տրամադրվում է 28.5 տարով, որի ընթացքում պետք է շահագործվի 175 մլն հանքաքար:
«Արդեն առաջին շերտն են հանում, ամբողջ անտառը կտրել են, տասնյակ մետրեր իջել են խորքը եւ գնում են դեպի հանքային մարմին, որը պետք է հանեն եւ վերամշակեն», - ասաց Սանասարյանը:
Թեղուտի հանքը շահագործող «Արմենիան քափըր փրոգրամ» ընկերությանը տրամադրվել է 1970 հեկտար, որից մոտ1589 անտառային ֆոնդի հաշվին, իսկ մոտ 380 համայնքային հողեր են: Հակոբ Սանասարյանի խոսքով` շահագործման հետեւանքով այդ տարածքների անտառները եւ մշակովի հողերը ոչ միայն ամբողջովին կվերանան այլեւ «այդտեղ կուտակվելու են հանքարդյունաբերության թափոններ, դատարկ ապարներ եւ պոչանք, որոնք միլիոնավոր տարիներ սպառնալիք են շրջակա միջավայրին, հետեւաբար կենդանի կյանքին՝ թե մարդու, թե կենդանու, թե բույսերի: Փաստորեն 28.5 տարվա աշխատատեղ եք ստեղծում եւ միլիոնավոր տարիների աշխատատեղերը վերացնում եք», - ասաց Հակոբ Սանասարյանը:
Տեղի բնակիչները հենց աշխատատեղերն են վկայակոչում, երբ կողմ են արտահայտվում հանքի շահագործմանը՝ պնդելով, որ այդ դեպքում իրենք կայուն եկամուտ կունենան: Բնապահպաններ որպես այլընտրանք առաջարկում են գյուղատնտեսությունը զարգացնել:
«Թեղուտ եւ Շնող գյուղերը ժամանակին միրգ եւ հատապտուղ են մատակարարել այլ քաղաքների: Ըստ որոշ տվյալների` միայն Շնողից Լենինգրադ գնում էր 4.5 հազար տոննա դեղձ: Այժմ պետք է վերականգնել ջրամատակարարումը եւ պահածոների գործարաները, որոնք կային», - նշեց Սանասարյանը:
Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանին փոխանցել էր, որ փորձելու են շահագործումն իրականացնել այնպես, որ դրանից հետո տարածքների զբոսաշրջային ռեսուրսը որեւէ կերպ չտուժի: