Մատչելիության հղումներ

«Մեր վերելակները վաղուց արդեն բոլորել են 25 տարին»


Այսօրվա դրությամբ ՀՀ տարածքում գրանցված են բնակելի շենքերում տեղադրված 5053 վերելակներ, որոնցից 4158-ը Երեւանում են:

Ցանկացած արտադրական վտանգավոր օբյեկտ, այդ թվում եւ վերելակները տարեկան 1 անգամ ենթարկվում են տեխնիկական անվտանգության փորձաքննության: Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի շարժասանդուղքների, վերելակների, եւ ճոպանուղիների տեխնիկական անվտանգության փորձաքննության բաժնի գլխավոր փորձագետ Լուսինե Հովհաննիսյանի խոսքով, վերելակ արտադրող ընկերությունները շահագործման 25 տարվա թույլատվություն են տալիս, իսկ Հայաստանում գործող վերելակների մեծ մասը շահարգործման է հանձնվել խորհրդային տարիներին:

Յուրաքանչյուր վարչական շրջանում կա վերելակային ծառայություն: Մասնագետները պարբերաբար մասնակցում են դասընթացների, ստանում են որակավորում, ինչից հետո նրանց թույլատրվում է վերելակների տեխնիկական սպասարկում, նորոգում իրականացնել:

Մալաթիա - Սեբաստիա համայնքում վերելակների վատթար վիճակը Լուսինե Հովհաննիսյանի խոսքով, պայմանավորված է այն հանգամանքով, որ տեղի համատիրությունները կամ լիազոր կազմակերպիչները չեն ուզում կնքել պայմանագիր մասնագիտացված վերելակային ծառայության հետ:

Արտադրական պատահարներին անդրադառնալով` Լուսինե Հովհաննիսյանը նշեց, որ դրանք մեծամասամբ սխալ էվակուացման կամ ինքնուրույն դուրս գալու պատճառով է լինում. - «Վերելակին պետք է մոտենա միայն մասնագիտական որակավորում ունեցող անձը»:

Երեւան քաղաքի բարձրահարկերի բնակիչները դժգոհում են, ոչ միայն վերելակների անսարքությունից, այլեւ դրանց մաշվածությունից եւ սանիտարական վիճակից:

please wait

No media source currently available

0:00 0:04:29 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG