Չորեքշաբթի օրը արտակարգ իրավիճակների նախարարությունում տեղի ունեցավ ԱԻՆ համակարգում աշխատանքի ընդունելու վերաբերյալ քննարկում հաշմանդամների խնդիրներով զբաղվող մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ:
Քանի որ նախարարության շենքը հարմարեցված չէ հաշմանդամներին, ԱԻՆ մի քանի աշխատակիցները նրանց աստիճաններով բարձրացրին մինչեւ երկրորդ հարկ:
«Չնայած մուտքի մոտ նորմալ թեքահարթակ կա, ներսում խնդիրներ կան. շենքը հարմարեցված չէ հաշմանդամներին: [Կան] տարբեր տեսակի վերելակներ եւ աստիճան մագլցող նորարարական սարքեր, որոնք կարելի է հարմարեցնել կոնկրետ այս շենքում», - ասաց «Ունիսոն» հկ-ի նախագահ Արմեն Ալավերդյանը:
Բացի այդ պետք է հարմարեցվի նաեւ սանհանգույցը, լուծվի տրանսպորտի խնդիրը: Արմեն Ալավերդյանի խոսքով` սովորաբար դժգոհում են մասնավոր սեկտորի գործատուներից, բայց պետական համակարգում ավելի քիչ հաշմանդամություն ունեցող անձինք են աշխատում: Նրա խոսքով` Հայաստանում առնվազն 100.000 աշխատունակ հաշմանդամ կա, ովքեր, կախված իրենց կրթությունից եւ հաշմանդամության տեսակից, տարբեր աշխատանքներ կարող են կատարել:
«Այդպիսով հաշմանդամները նպաստառուներից կդառնան հարկատու, ինչը ձեռնտու է եւ նրանց եւ պետությանը», - ասում է Ալավերդյանը:
Նախարար Արմեն Երիցյանի խոսքով` հաշմանդամները աշխատանքի կանցնեն ԱԻՆ ճգնաժամային կառավարման կենտրոնում: Պահանջվում է համակարգչի եւ լեզուների լավ իմացություն:
«Հույսի Կամուրջ» հկ-ի ներկայացուցիչ Զարուհի Բաթոյանն առաջարկեց հաշմանդամներին ընդգրկել նաեւ այնպիսի աշխատանքներում, որոնք չեն պահանջում լեզուների կամ համակարգչի իմացություն: