Հիվանդանոցներում եւ ծննդատներում «Ազատություն» ռադիոկայանի անցկացրած հարցախույզը վկայում է, որ շնորհակալությունն ու աչքալուսանքը Հայաստանի բուժհաստատություններում դեռեւս ցանկալի են:
«Վճարումը պարտադիր է, մնացածը ցանկության հարց է», - ասաց միջին տարիքի մի կին` շարունակելով. - «Առողջության համար, երեխայի համար երբեք չենք խնայում: Ինչի համար էլ փող գտնվի-չգտնվի, առողջության համար միշտ կա, գտնվում է»:
«Աչքալուսանքի համար չգիտե՞ս, որ տալիս են», - հավելեց մեկ այլ կին:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը անցած շաբաթ մտահոգություն էր հնչեցրել, որ առողջապահության ոլորտից բյուջե վճարվող գումարները չեն ավելանում, ավելին` ընթացիկ տարվա 7ամիսներին նվազել են 4.4 տոկոսով:
«Այստեղ մի բացատրություն կա` որ ստվերայնությունն է ավելացել: Այսինքն` այդ բուժհիմնարկները սկսել են իրենց լկտի պահել: Հաշվետվությունները ճշգրիտ չեն ներկայացնում, թաքցնում են ռեալ ծառայությունների ծավալը: Սա է բացատրությունը, ուրիշ բացատրություն չկա», - կառավարությունում անցկացված խորհրդակցության ժամանակ հայտարարել էր Տիգրան Սարգսյանը: - «Բյուժեի ֆինանսավորումն ավելացրել ենք, ծառայություններից օգտվողների ծավալն ավելացրել ենք, վճարումը կայացրել ենք կանխիկ բյուջեից սոցիալական փաթեթի համար` լկտիաբար ցույց են տալիս, որ ծառայությունների ծավալը քչացել է… Աբսուրդ է դա, այդպիսի բան չի կարող լինել: Ուրեմն ստվերայնությունն է ավելացել, ուրեմն պիտի բռնենք հատ առ հատ, հիվանդանոց առ հիվանդանոց մտնենք ստուգումներ իրականացնենք»:
Հանրապետությունում 466 բուժհաստատություն կա, սակայն Առողջապահության նախարարությունը մինչեւ այսօր նրանցից ամսական հաշվետվություններ չի պահանջում: Վարչապետի խոսքով` առողջապահության ոլորտը շարունակում է մնալ ամենաստվերայիններից մեկը.- «70-80 միլիարդ դրամ ստվերայնություն կա ոլորտում»:
Առողջապահության նախարարության աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում այսօր ասաց` իրենք համաձայն են վարչապետի նկատառումների հետ, բայց ստվերայնության ծավալը նշել դժվարացավ:
Քրմոյանը երկար թվարկեց, թե նախարարությունն ինչ միջոցառումներ է իրականացրել համակարգում ստվերայնությունը վերացնելու համար` որպես օրինակ շեշտելով հատկապես անվճար ծննդօգնության, շտապօգնության ծրագրերը, համավճարի, առողջապահության ապահովագրության համակարգերի, թեժ գծի ծառայության ներդրումը եւ ասաց, որ այսուհետ բուժհաստատություններից պահանջելու են նաեւ ամսական հաշվետվություններ:
Հարցին, թե ստվերայնության դեմ պայքարի ինչ կոնկրետ օրինակներ կան, Քրմոյանն արձագանքեց. - «Օրինակ, ծննդատներից մեկում հարակից պերսոնալի աշխատակիցը ազատվել էր, որովհետեւ համապատասխան գումար էր պահանջել, որը որ չպետք է պահանջեր: Վերջին մեկ ամսվա դեպքերից եմ ասում: Մենք ունենք չորս հատ խիստ նկատողություն: Մենք ունենք նաեւ միջին բուժաշխատող, որը ազատվել է աշխատանքից` լրացուցիչ դեղորայք պահանջելու համար»: