Մատչելիության հղումներ

Բնապահպանները բացթողումներ են տեսում «Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրինագծում


«Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքում բացերը լրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է օրենքի փոփոխությունների նախագիծ, որի մեջ, սակայն, բնապահպանական կազմակերպությունները կրկին ոչ լիարժեք եւ ոչ հստակ ձեւակերպումներ են տեսնում:

«Բնության հատուկ պահպանվող տարածքների» մասին օրենքում բացերը լրացնելու նպատակով Բնապահպանության նախարարությունը ներկայացրել է օրենքի փոփոխությունների նախագիծ, որի մեջ, սակայն, բնապահպանական կազմակերպությունները կրկին ոչ լիարժեք եւ ոչ հստակ ձեւակերպումներ են տեսնում:

Առաջինը կապված է ճանաչողական զբոսաշրջության հետ Հայաստանի 3 արգելոցներում: «Այնքան էլ նպատակահարմար չենք գտնում, որ զարգանա ճանաչողական զբոսաշրջությունը, քանի որ սահմանված չէ օրենքում, թե ինչ է ճանաչողական զբոսաշրջությունը», - ասաց Երիտասարդ կենսաբանների ասոցիացիայի նախագահ Արսեն Գասպարյանը:

Ինչ վերաբերում է արգելավայրերում եւ ազգային պարկերում զբոսաշրջությանը, մասնագետները առարկություններ չունեն:

Հաջորդ ոչ հստակ ձեւակերպումը, ըստ Արսեն Գասպարյանի, վերաբերում է ազգային պարկերում հանքերի շահագործմանը: Օրենքում հստակ սահմանվում է, որ արգելոցներում եւ արգելավայրերում հանք շահագործել չի կարելի, սակայն Հայաստանի 4 ազգային պարկերի մասով օրենքը դա չի հստակեցնում:

«Մենք պահանջում ենք, որպեսզի նշվի, որ նույնիսկ փակ եղանակով շահագործումը արգելվում է», - նշեց Արսեն Գասպարյան:

Օրենքում ավելացել են նաեւ երկու նոր տիպի պահպանվող տարածքներ՝ լանդշաֆտներ եւ բնական պաշարների կառավարվող տարածքներ: Այս երկու տարածքներում հանքի փակ շահագործում թույլատրելի է, ինչպես նաեւ թույլատրելի է, որ այսպիսի նշանակության տարածքներ ստեղծվեն ցանկացած վայրում: Սա, ըստ բնապահպանների, նշանակում է, որ բնական պաշարների կառավարվող տարածքը կարող է ստեղծվել, օրինակ, Խոսրովի արգելոցում:

Փաստացի առանց օրենքը շրջանցելու կարող է ստացվել, որ արգելոցում հանք շահագործվի փակ տարբերակով:

Բնապահպանության նախարարությունից մեզ փոխանցեցին, որ օգոստոսի 28 հանրային քննարկումներ են լինելու օրենքի վերաբերյալ, որտեղ կազմակերպությունները կարող են ներկայացնել իրենց դիտարկումները:

please wait

No media source currently available

0:00 0:03:45 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG