Աշակերտների այս թիվը համապատասխանում է անցյալ տարվա բոլոր առաջին դասարանցիների թվին, սակայն քանի որ հայտերի ընդունումը շարունակվում է, ենթադրվում է, որ այս տարի նրանց թիվն ավելին կլինի: Հայտերի ընդունումը կտեւի մինչեւ սեպտեմբերի 5-ը: Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմանյանի խոսքով, արդեն սկսվել են դպրոցներում գույքի նորացման եւ գրքերի բաժանման աշխատանքները:
«Սեպտեմբերի մեկին բոլոր առաջին դասարանցիներին կնվիրվեն պայուսակներ եւ գրենական պիտույքներ, իսկ գրքերը անվճար կլինեն առաջինից մինչեւ չորրորդ դասարանի աշակերտների համար», - ասաց Գայանե Սողոմանյանը:
Հինգերորդ դասարանից դասագրքերը վճարովի են, որոնց համար նախատեսված գումարը ծնողները կարող են վճարել մինչեւ դեկտեմբեր ամսվա սկիզբը: Այս տարի Երեւանի դպրոցներ կհաճախեն նաեւ սիրիահայերը, ընդ որում տարբեր տարիքի մարդիկ՝ արեւելահայերենի դասընթացների:
«Շահումյանի անվան դպրոցում սկզբում մեկ խումբ էր, այսօր արդեն երեք խումբ ունենք, 25-30 հոգանոց, ինչպես նաեւ շուրջ 30 մեծահասակներ, ովքեր ցանկանում են հմտանալ արեւելահայերենում», - ասաց Գայանե Սողոմոնյանը: