Հայաստանի գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը անդրադարձել է Հանրապետական կուսակցության մայիսի 4-ի հանրահավաքի ժամանակ Երեւանի Հանրապետության հրապարակում փուչիկների պայթյունի գործին։
Անցած շաբաթավերջին գլխավոր դատախազը միջնորդագրերով դիմել է վարչապետ Տիգրան Սարգսյանին եւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին. վարչապետին` որպեսզի նա զանգվածային միջոցառումների կազմակերպման ու անցկացման գործընթացները կանոնակարգող նորմատիվ բազան վերանայելու նպատակով իրավասու մարմիններին համապատասխան հանձնարարականներ տա, քաղաքապետին էլ` որպեսզի համարժեք վերահսկողության տակ առնի հանրավտանգ հետեւանքների նախադրյալներ պարունակող բոլոր գործընթացները` իր իրավասության սահմաններում համապատասխան ծառայություններին եւ պաշտոնատար անձանց տալով կոնկրետ հանձնարարականներ:
Փաստորեն, գլխավոր դատախազը տվյալ գործում մատնանշում է օրենքի բացը` անհրաժեշտ բազայի բացակայությունը։
Ի պատասխան «Ազատություն» ռադիոկայանի հարցի` իսկապե՞ս օրենքի թերի լինելը խանգարեց բացառել պայթյունը, ապա` պատժել բոլոր մեղավորներին, փաստաբան Հովիկ Արսենյանը արձագանքեց. - «Գիտեք, տարիներ շարունակ, միշտ, երբ նման երեւույթներ են եղել կամ ինչ-որ բացեր են եղել, որոնք ավելի քան կուսակցականացվել են, քաղաքականացվել են եւ այլն, յուրաքանչյուր դեպքում անդրադարձ է կատարվել օրենքի անկատարությանը։ Ես համակարծիք եմ ընդհանրապես, որ օրենքում ավելի ամբողջական լինի, բայց, բոլոր դեպքերում, որքան էլ որ անկատար լիներ, որքան էլ որ կոպիտ լինի, թերի լինի եւ այլն, այնուամենայնիվ, եղածն էլ բավարար է, որպեսզի դրա նկատմամբ` նման երեւույթների հետ կապված, հսկողություն իրականացվի»։
«Այստեղ ավելի քան անպատասխանատվության, կամ պատասխանատվությունից զերծ պահելու խնդիրն է, որովհետեւ երկակի ստանդարտներ են այլեւս մեր երկրում գործում` մեկին կարելի է, մյուսին չի կարելի, եւ ամբողջ մեխանիզմը աշխատում է, որպեսզի տվյալ անձնավորությանը, եթե ցանկություն կա, պատասխանատվությունից ազատել, իսկ եթե ցանկություն չկա` ամբողջ խստությամբ պատիժ է նախատեսում», - ընդգծեց փաստաբանը։
Հիշեցնենք, փուչիկների գործով նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա որպես մեղադրյալ ներգրավվել է Երեւանի բնակիչ Սերոբ Բոզոյանը, գործը ուղարկվել է դատարան, Բոզոյանն էլ չհեռանալու ստորագրությամբ գտնվում է ազատության մեջ: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, որը քրեական պատասխանատվություն է սահմանում անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելու կամ իրացնելու, աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու համար, ինչով անզգուշությամբ վնաս է պատճառվել երկու կամ ավելի անձանց առողջությանը:
Գլխավոր դատախազը իր միջնորդագրում կարծիք է հայտնում, որ «Հայաստանի Հանրապետության գործող օրենսդրությունը չի ամրագրում մեթան գազի փոխադրման, առաքման կամ օգտագործման կանոններ, որի պատճառով քննության առնված սույն մասնավոր դեպքում հնարավոր չի եղել փուչիկները մեթան գազով լիցքավորած կամ դրանք Հանրապետության հրապարակ տեղափոխած անձանց արարքները որակել Քրեական օրենսգրքի 240-րդ հոդվածով, իսկ ընդհանուր առմամբ բացակայում է քննարկվող ոլորտում հանրավտանգ հետեւանքների կանխարգելման եւ դրանց առաջացմանը նպաստող պայմանների վերացման նպատակով քրեաիրավական միջոցներ ձեռնակելու հնարավորությունը»:
Ըստ Աղվան Հովսեփյանի` «նախաքննության շրջանակներում իրականացված ուսումնասիրությունները վկայում են նաեւ, որ մեթան գազին վերաբերող ստանդարտների, դրա արտադրության, պահպանման, փոխադրման եւ օգտագործման անվտանգության Հայաստանի Հանրապետության տարածքում գործող կանոնները խիստ թերի են, չեն ներառում մեթան գազի փաստացի օգտագործման բոլոր ոլորտները, բացակայում են մեթան գազի համապատասխանության գնահատման բնագավառում տեխնիկական կանոնակարգերը, հստակ ամրագրված չէ մեթան գազին առնչվող ծառայություններ մատուցող, աշխատանքներ կատարող եւ արտադրանք իրացնող սուբյեկտների եւ վերահսկողություն իրականացնող մարմինների շրջանակը»:
Այդ առնչությամբ Հովիկ Արսենյանը ասաց. - «Խնդրեմ, արդեն պարզեցին, որ գիտեք` օրենքը անկատար է։ Այդպես չէր կարող լինել, այդպիսի մասսայական միջոցառումների հետ կապված` հանկարծ ինչ-որ մի անձնավորության միայն պատասխանատվության ենթարկեն, թե` գիտեք ինչ կա, որ նա քայլեր է կատարել, որոնք որ բերել են ծանր հետեւանքների։ Դա ավելի քան համակարգի հետ կապված է»։
Դատախազությունը փաստում է, որ մեղադրյալ Սերոբ Բոզոյանը Հանրապետության հրապարակում մայիսի 4-ին կայանալիք զանգվածային միջոցառման կազմակերպիչներից մայիսի 3-ին ստանալով երկինք բաց թողնելու համար նախատեսված 7 հազար փուչիկ լիցքավորելու պատվեր` սպառման համար անվտանգ հելիում գազի փոխարեն փուչիկները լիցքավորել է սեղմված բնական (մեթան) գազով, նախապես իմանալով, որ այրվող գազ հանդիսացող, որպես այլընտրանքային վառելիք տրանսպորտային միջոցների ներքին այրման շարժիչների համար կիրառվող սեղմված բնական գազը օդի հետ շփվելիս վերածվում է պայթյունավտանգ խառնուրդի, ինչն էլ բաց կրակի դեպքում առաջացնում է պայթյուն:
«Մի անձնավորության քավության նոխազ դարձրեցին, եւ պարզվեց, որ գիտեք` էդ մի անձնավորությունն էր մեղավոր։ Եվ ավելին պետք է ասեմ, որ անվտանգության մի ամբողջ մեխանիզմ պետք է այնտեղ գործեր` զանգվածային միջոցառումներ է. ո՞ւր էին, ինչու չէ` այդ երեւույթը ընդհանրապես մենք չենք տեսնում, գոյություն չուներ։ Եվ այստեղ ովքե՞ր էին պատասխանատու` այդ զանգվածային միջոցառումների ժամանակ», - ընդգծեց փաստաբան Հովիկ Արսենյանը` շարունակելով. - «Մի 100 հոգուց ավել երբ տեղի է ունենում հանրահավաք` անմիջապես է՛լ պատասխանատուներ են լինում, է՛լ ոստիկանությունից, է՛լ այդ զանգվածային միջոցառման կազմակերպիչներ... Եվ ասել, թե օրենքը այստեղ թերի է` ոչ մի դեպքում. դա միայն քաղաքական ենթատեքստ կար այդտեղ, եւ որպեսզի դա վերացվեր` մի հոգու քավության նոխազ [դարձրեցին], ուղարկեցին դատարան, եւ ահա, խնդրեմ, այսպիսի միջնորդագրեր ի հայտ եկան»։
Իշխող կուսակցության մայիսի 4-ի նախընտրական միջոցառման մասնակիցներից 228-ը տարբեր աստիճանի ծանրության մարմնական վնասվածքներ էին ստացել, այդ թվում երկու մարդու առողջությանը պատճառվել էր ծանր վնաս: