2008 թվականից աշխարհի տարբեր երկրներում իրականացվող Lets do it («Մենք կարող ենք») համաշխարհային աղբահավաքման կամավորական ակցիայի հայաստանյան կազմակերպիչները նշում են, որ ձգտելու են Հայաստանը մաքրել կենցաղային աղբից մեկ օրվա ընթացքում՝ սեպտեմբերի 15-ին՝ ներգրավելով հնարավորինս շատ կամավորների:
Հայաստանում ակցիան առաջին անգամ է անցկացվելու:
«Աղբահավաքը իրականացվելու է տեսակավորումով. մի խումբը հավաքելու է պլաստիկ շշերը, մի խումբը թուղթ, մյուսը՝ ապակի, որից հետո աղբը հանձնվելու է վերամշակման», - «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասաց «Մենք կարող ենք» շարժման ղեկավար Արսեն Գասպարյանը:
Առայժմ Հայաստանում վերամշակվում է միայն թղթի, պոլիէթիլենի, պլաստիկ եւ ապակյա աղբը, ինչպես նաեւ վերամշակվում են մարտկոցները: Հարցին, թե ի՞նչ է լինելու մյուս տեսակի աղբի հետ, որը չի վերամշակվում, կազմակերպիչները պատասխանեցին. - «Հենց աղբավայր է գնալու, ինչ արած: Քանի չկա վերամշակում, այն գնալու է աղբավայր, մինչեւ կլինի երկրորդական օգտագործման կառույցներ, միջոցներ եւ այլն»:
Միջոցներ են հարկավոր նաեւ նախատեսվող աղբահավաքը կազմակերպելու համար՝ գործիքներ, տոպրակներ, փոխադրամիջոցներ եւ մոտ 30 միլիոն դրամ, որի որոշակի մասը կազմակերպիչները հույս ունեն ստանալ կառավարությունից: Աղբահավաքը նախատեսվում է անել հիմնականում քաղաքներից դուրս:
«Հետազոտություն, թե որ վայրերն են ամենաաղտոտվածը, դեռ չկա, բայց ակնհայտ է, որ գյուղական վայրերը, որտեղ աղբի կառավարում ընդհանրապես չի կատարվում, ավելի անմխիթար վիճակում են, քան քաղաքները», - ասաց Հայաստանի ամերիկյան համալսարանի «Հակոբյան» բնապահպանական կենտրոնի ղեկավար Կարեն Աղաբաբյանը:
«Կոտայքի մարզում ընդամենը 20 կմ-ի վրա 12 ոչ լեգալ աղբավայր ենք քարտեզագրել, ինչը իմ կարծիքով, այդքան էլ քիչ չէ», - նշեց Արսեն Գասպարյանը: