Մատչելիության հղումներ

«Կավին ձեռք տվողը հեշտությամբ չի կարող թողնել այն»


Կավագործության խմբակ հաճախող երեխաների աշխատանքները մեծ մասամբ հոգեւոր եւ ազգային թեմաներով են` հրեշտակներ, խաչեր, նռներ եւ այլն:

«Կավը բնական նյութ է, այն հայտնի է արարչագործության սկզբից, երբ Աստված ստեղծեց երկիրը, ստեղծեց նաեւ հողը, իսկ կավը հողի մի տեսակ է», - ասում է կավագործ Լուսինե Պողոսյանը, ով առաջին մասնագիտությամբ նկարիչ-մոդելավորող է:

Լուսինեն կավից շատ զարդեր է պատրաստում: Նշում է, որ զարդարվեստը բավական բարդ է. - «Ճիշտ է փոքրիկ են դրանք, բայց ավելի դժվար է եւ ավելի նուրբ եւ մանրակրկիտ աշխատանք է պահանջում»:

«Այն մարդը, ով որոշի կավին ձեռք տալ, կավագործությամբ զբաղվել, հեշտությամբ չի կարող թողնել այն», - նշում է Նարինե Փիլոյանը, ով մասնագիտությամբ կենսաբան է, բայց արդեն 6 ամիս է` կավագործությամբ է զբաղվում:

Նարինեն արդեն շատ աշխատանքներ ունի, նույնիսկ հասցրել է նվերներ պատրաստել մտերիմների համար: Ասում է, որ եղել են նաեւ դեպքեր, երբ կոտրվել կամ ճաքել է կավը:

Լուսինե Պողոսյանը պատմում է, որ իր մոտ եղել է շրջան, երբ դադարել է կավագործությամբ զբաղվել, բայց հետո զգացել է, որ ցանկանում է երեխաների հետ աշխատել. - «Հասկացա, որ ես երեխաներին ինչ-որ բան ունեմ տալու: Կավի միջոցով կարելի է երեխաներին ծանոթացնել ազգային, հոգեւոր արժեքներին, ձեւավորել ճաշակ, վերաբերմունք»:

Հիմա Լուսինեն աշխատում է Մալաթիա-Սեբաստիայի Հայորդաց տանը: Նշում է, որ երեխաները շատ են սիրում կավագործությունը։ «Քանի որ կավն ունի իր մեջ նաեւ բուժիչ հատկություններ, շատ ծնողներ իրենց երեխաներին բերում են այս խմբակ», - ասում է նա։

Կավագործությունը ստեղծագործ եւ ճկուն միտք է պահանջում, եւ մեր զրուցակիցները նշեցին, որ եղել են դեպքեր, երբ նախօրոք որոշված աշխատանքն ընթացքում լրիվ այլ տեսք է ստացել:

please wait

No media source currently available

0:00 0:04:49 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG