Հայ լեռնագնացները Կովկասի 5000 մետր բարձրության ունեցող մի քանի գագաթներ հաղթահարելուց հետո, վերջերս հաղթահարել են Եվրոպայի ամենաբարձր գագաթը` Էլբրուսը, որը 5642 մետր բարձրություն ունի: Լեռնագնացներն ասում են, որ Էլբրուսը նույն բարձրությունը ունեցող լեռների համեմատ, համարվում է առավել բարդ գագաթ:
Հայաստանի ալպինիզմի ու լեռնային տուրիզմի ֆեդերացիայի անդամ, լեռնագնաց Գարեգին Ունուսյանը նշում է, որ ֆեդերացիան կարող է միայն խորհուրդ տալ լեռնագնացին, եւ իրավունք չունի արգելել որեւէ մեկին խումբ տանել լեռներ:
«Մենք առաջարկում ենք անհատ էքսկուրսավարներին համագործակցել ֆեդերացիայի հետ. սար բարձրանալուց առաջ իրենց խմբի անդամների թվի եւ արշավի ուղղության մասին տեղեկացնել, որ անհրաժեշտության դեպքում օգնություն ցույց տանք», - երկուշաբթի օրը կայացած ասուլիսում ասաց Ունուսյանը:
«Լեռնագնացությունը դինամիկ սպորտաձեւ է եւ ժամանակի հետ անընդհատ փոփոխության է ենթարկվում», - նշեց Ալպինիզմի եւ լեռնային տուրիզմի ֆեդերացիայի անդամ, լեռնագնաց Լեւոն Մովսիսյանը: Նա նշում է, որ լեռան գագաթին, կամ խառնարանում մառախուղի եւ վատ տեսանելիության պատճառով մոլորվելու դեպքում ճիշտ լուծում կայացնելու համար կարեւոր է փորձառությունը:
Ֆեդերացիան գործում է արդեն երկու տարի եւ այս պահի դրությամբ շուրջ 100 անդամ ունի, որոնցից 40-ը աղջիկներ են: Հարցին, թե ինչո՞ւ չեն հենց նրանք կազմակերպում արշավներ տուրիստների համար, Ունուսյանը պատասխանեց. - «Կարող են տանել, եթե տեղանքին ծանոթ լինեն. ուղղակի կան մարդիկ, ովքեր որոշ տեղանքների ծանոթ չեն»: