2013 թվականի հունվարի 1-ից խաղատները կտեղափոխվեն Ջերմուկ, Սեւան, Ծաղկաձոր քաղաքներ:
Հայաստանի Հանրապետությունում խաղատների գործունեությունը կթույլատրվի միայն 37 միլիարդ դրամի չափով ներդրում կատարելու դեպքում, եթե ներդրումային ծրագիրը հաստատվի:
Խաղատների տեղափոխության նպատակներից է տուրիզմի զարգացումը:
Ֆինանսների փոխնախարար Վարդան Արամյանն «Ազատություն» ռադիոկայանի հետ ունեցած զրույցում ասաց, որ բիզնեսի այս տեսակը, որը կապված է մեծ գումարների եւ ռիսկերի հետ, այս դեպքում շատ ավելի կանոնակարգված կդառնա:
«Բավականին զգայուն թեմա է սա, որովհետեւ միայն մաքուր տուրիզմ կամ զվարճություն չէ, սա նաեւ իր կողքին ունի որոշակի խնդիրներ եւ պետք է շատ զգույշ լինես», - նշեց Արամյանը։
Տարիներ առաջ խաղատներ կային հենց Երեւանում ու ըստ ֆինանսների փոխնախարարի՝ այն ժամանակ ընդունած որոշումը` խաղատների գործունեությունը թույլատրել մայրաքաղաքից առնվազն 10 կիլոմետր հեռավորության վրա, որոշակի դրական արդյունք տվեց։ Սակայն այսօր, երբ շատերը նախընտրում են ապրել Երեւանին կից արվարձաններում, խաղատուն հասնելու ճանապարհը նորից կրճատվել է:
«Դա աշխատեց այն ժամանակ, բայց հիմա արդեն ժամանակն է, որ նորովի մտածենք այդ մասով», - նշեց Արամյանը։
Ֆինանսների փոխնախարարը նշեց, որ քիչ չեն խաղամոլության հետ կապված դժբախտ պատմությունները, ուստի «Շահումով խաղերի եւ խաղատների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելիս, լուրջ ուշադրություն է դարձվել հասարակական շահերի պաշտպանությանը:
«Մենք ավելի շատ այս բիզնեսին նայում ենք հասարակության շահերից ելնելով, որովհետեւ ավելի շատ պետք է փորձենք զսպման մեխանիզմներ դնել այդ արատների վրա, քան թե ուշադրություն դարձնենք միայն ֆիսկալ մասին՝ որ դու այդտեղից եկամուտներ ես հավաքում», - պարզաբանեց Արամյանը։
Երեւանի մերձակա տարածքներում այսօր կա 10 խաղատուն, 75 շահումով խաղասրահ: Սրանք իրարից տարբերվում են թե բովանդակությամբ, թե հարկային վճարումներով: Օրինակ, եթե Խաղասրահին տրվող լիցենզիայի համար վճարվող պետական տուրքը 5 միլիոն դրամ է, խաղատան համար վճարվում է 25 միլիոն, իսկ խաղադրույքային կենտրոնների համար`100 միլիոն դրամ: