Դռնբաց դատավարություն են պահանջում
Ամուսնու եւ սկեսրոջ կողմից դաժան ծեծի ենթարկված Մարիամ Գեւորգյանի հայրենի գյուղի՝ Տափերականի բնակիչները եւ նրան աջակցող «Ընդդեմ կանանց բռնության» կոալիցիայի անդամները, հավաքվել էին ՀՀ նախագահի նստավայրի դիմաց՝ պահանջելով հասարակական հնչեղություն ունեցող այս գործի դատավարությունը ոչ թե դռնփակ, այլ դռնբաց անցկացնել: