Մատչելիության հղումներ

Արդյո՞ք պաշտպանված են երեխաների իրավունքները Հայաստանում


Վաղը երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրն է: Բոլոր երկրների նման` Հայաստանում էլ կան մի շարք խնդիրներ այս ոլորտում:

«Պարտադիր չէ երեխային ծեծեն, բռնության ենթարկեն, որպեսզի ոտնահարվեն նրա իրավունքները», - լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց «Արեւածաղիկ» ամսաթերթի գլխավոր խմբագիր Զարուհի Բաթոյանը:

«Հաշմանդամ երեխաների ծնողների մի ստվար զանգված իրենք համարում են, որ իրենց երեխան չի կարող սովորել: Դա բռնություն է երեխայի նխատմամբ: Սա շատ լուրջ խնդիր է, որը կլուծվի, եթե Ազգային ժողովում այս պահին ընդունվի նախագիծը, որով Հայաստանում հանրակրթության քաղաքականությունը ներառական կհամարվի: Կլինի օրենքի պահանջ, որ բոլոր երեխաները օգտվեն իրենց կրթության իրավունքից», - նշեց «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Անահիտ Բախշյանը:

Երեխայի իրավունքների պաշտպանության եռաստիճան համակարգ կա Հայաստանում: Ամենաբարձրը Ազգային հանձնաժողովն է, որը ղեկավարում է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը: Մարզպետարաններում ընտանիքի, կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանության բաժիններ գոյություն ունեն, որոնք պետք է ուշադրության կենտրոնում պահեն երեխաների կրթությանը, առողջությանը, սոցիալական վիճակին առնչվող խնդիրները: Երրորդ աստիճանը, ըստ Բախշյանի, խնամակալության եւ հոգաբարձության մարմիններն են, որոնք «որպես կանոն չեն իրականացնում իր առջեւ դրված գործառույթները»:

Ասուլիսի բանախոսները նաեւ անդրադարձան մանկատների խնդիրներին: Երեխաներին, ովքեր մանկատնից հետո հայտնվում են դրսում:

«Երեխան իր ժամանակի սպունգն է, կլանում է այն, ինչ տեսնում, լսում, զգում է: Եթե նրա վարքը բացասական է, ուրեմն պետք է մտածել, այդ ինչ է իր մեջ ներծծել: Ուրեմն վատ միջավայր, մթնոլորտ է եղել», - նշում է Բախշյանը եւ հավելում, որ դրա մեղավորը հասարակությունն է:

«Բացի դպրոցից, երեխաները պետք է նաեւ տարբեր խմբակներ հաճախեն, որտեղ հնարավորություն կունենան իրենց ստեղծագործական ունակությունները դրսեւորել», - նշում է Զարուհի Բաթոյանը, իսկ Անահիտ Բախշյանը հավելում է, որ շատ կարեւոր է դպրոցում, եւ նույնիսկ նախակրթարանում երեխային տալ քրիստոնեական կրթություն, որը կօգնի երեխային ձեռք բերել լավ եւ վատ արժեքները ընտրելու հմտություններ:

please wait

No media source currently available

0:00 0:05:09 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG