Մատչելիության հղումներ

«Ոչ կոռուպցիային» ֆլեշմոբ՝ Հայաստանի ողջ տարածքում


«Ոչ կոռուպցիային» ֆլեշմոբն այսօր կայացավ Հայաստանի 13 քաղաքներում՝ Աշտարակից Գավառ, Արմավիրից Գյումրի եւ այլուր:

«Փորձելու ենք եւս մեկ անգամ ուշադրություն գրավել կոռուպցիայի նման արատավոր սոցիալական երեւույթի վրա: Քանի որ «Ոչ կոռուպցիային» արտահայտության մեջ 13 տառ է, իսկ մենք ամբողջ հանրապետությունում 13 գրասենյակ ունենք, յուրաքանչյուրը գրասենյակ պրոեկտելու է մեկ տառ, Երեւանյանինը «Ց» տառն է »,- նշեց Երեւանի Շահերի պաշտպանության աջակցության կենտրոնի (ՇՊԱԿ) Երեւանի ղեկավար Մարատ Ատովմյանը:

Հանրապետության բոլոր 13 ՇՊԱԿ-երում գործում է թեժ գիծ: Ատովմյանի խոսքով` քաղաքացիները բողոքներ ունեն «իրավապահ, տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության հետ կապված եւ հիմնականում դժգոհում են ձգձգումներից, ոչ հստակ պատասխաններից»:

Երեւանի ՇՊԱԿ-ի իրավախորհրդատու Արա Ղարագյոզյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում նշեց, որ չնայած կենտրոնում նոր է աշխատում, բայց այս ամիս թեժ գծին արդեն մոտ 100 զանգ են ստացել:

please wait

No media source currently available

0:00 0:04:46 0:00
Ուղիղ հղում

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG