Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանը, ով ռեկտորի պաշտոնից ազատվելուց հետո շարունակում էր բուհում աշխատել որպես պրոֆեսոր, ուրբաթ օրը դիմում է գրել աշխատանքից ազատման մասին:
Սուրեն Զոլյանը նախկինում համատեղում էր ռեկտորի եւ դասախոսի աշխատանքները (քառորդ դրույքով) եւ, ազատվելով ռեկտորի պաշտոնից, պիտի տեղափոխվեր պրոֆեսորի կես դրույքով աշխատանքի` պայմանագրային հիմունքներով, իսկ այդ տեղափոխումը, ըստ Զոլյանի դիմումի, անհարկի ձեւով ձգձգվում է:
«Նման պայմաններում ես հնարավոր չեմ համարում իմ` օրինական որեւէ ձեւով չվավերացված պրոֆեսորի գործունեությունը: Ուստի խնդրում եմ ձեզ ազատել ինձ լեզվաբանության եւ հաղորդակցման տեսության ամբիոնի համատեղության կարգով 0.25 դրույքով պրոֆեսորի հաստիքից եւ կատարել վերջնահաշվարկ», - իր դիմումում նշել է Սուրեն Զոլյանը:
Նրա խոսքով, իրեն պրոֆեսորի աշխատանքի տեղափոխելը ձգձգել են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարը եւ աշխատակազմի ղեկավարը:
«Սկսել են ինչ-ինչ անհեթեթ պատմություններ պատմել, թե ես դիմում չեմ գրել, թե ես պիտի իմ համաձայնությունը տամ: Եթե ես մտնում եմ լսարան, ուրեմն ես իմ համաձայնությունը տվել եմ աշխատելով, ոչ թե ես պիտի գամ իրենց ասեմ` գիտես, ես համաձայն եմ աշխատել: Եթե ես մտնում եմ լսարան, տետրեր եմ ստուգում, թվանշաններ եմ դնում, ինչի՞ մասին է խոսքը: Այդ պատճառով ես գրեցի իմ դիմումը, թող ովքեր որ այսպիսի վիճակ են ստեղծել, մտնեն լսարան եւ դասընթացները կարդան, ինչպես նաեւ թող ընդունեն թեկնածուականները», - ասաց Սուրեն Զոլյանը:
Բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը «Ազատություն» ռադիոկայանին փոխանցեց, որ դիմումը չի մակագրել` հրաժարվելով հավելյալ մեկնաբանություններից:
Որեւէ արձագանք Սուրեն Զոլյանի կողմից դեռ չի հետեւել:
Մայիսի 11-ին վարչապետի որոշմամբ փոխվեցին Բրյուսովի անվան համալսարանի կառավարման խորհրդի 4 անդամները: Հիշեցնենք, որ կառավարման խորհուրդն այն մարմինն է, որն ընտրում է բուհի ռեկտորին:
Վերջին անգամ բուհի կառավարման խորհրդի կազմը հաստատվել էր 2010 թվականին: Կառավարման խորհրդում ընդգրկված են ներկայացուցիչներ կառավարությունից, կրթության եւ գիտության նախարարությունից, եւ հենց համալսարանից՝ ընդամենը 24 անդամ: Խորհուրդը ձեւավորվում է 5 տարի ժամկետով:
«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Սուրեն Զոլյանը նշեց, որ ըստ խորհուրդը ձեւավորելու կարգի, կառավարությունը կարող է ցանկացած ժամանակ փոխել դրա կազմը, սակայն այդպիսով, ըստ Զոլյանի, չի ապահովում խորհրդի անկախությունը:
«Ես այստեղ որեւէ խնդիր չեմ տեսնում, որովհետեւ ես անձամբ չեմ դիմելու», - ասաց Զոլյանը` նկատի ունենալով հուլիսին կայանալիք ռեկտորի ընտրությունները: - «Դա ուղղակի ցույց է տալիս, թե ինչքանով մեծ է անվստահությունը եւ ինչքանով է մեծ է ցանկությունը այս անօրինական որոշումները վավերացնելու: Որովհետեւ խորհրդի կազմում կառավարություն եւ նախարարությունը ունեն տեղերի 50 տոկոսը: Եթե սրան գումարենք, որ տեղերի մեկ քառորդն էլ պատկանում է ուսանողներին, եւ ուսանողներից ինչ-որ ձեւով մի ձայն էլ կարող է գալ, տվյալ դեպքում այդ խորհուրդը դառնում է միայն ու միայն ինչ-ինչ որոշումներ անցկացնելու համար»:
Հիշեցնենք, որ Դաշնակցություն խմբակցության անդամ Լիլիթ Գալստյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր. - «Պարզապես կարող էիք մի քիչ կոռեկտ, մի քիչ խելոք կամ մի քիչ քաղաքակիրթ լինել, եւ մամուլից չիմանայի, որ Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանի կառավարման խորհրդի անդամ չեմ եւ ինձ փոխարինել եք ՀՀԿ-ականով: Այդքան անհանգիստ էիք, որ իմ ձայնը կամ ներկայությունը պիտի սասաներ ռեկտորի սպասվող արդար ընտրություններն ու հավատարիմների, հնազանդների խումբ ե՞ք ձեւավորել»:
Հիշեցնենք, որ Դաշնակցության անդամ Լիլիթ Գալստյանին փոխարինել է ՀՀԿ անդամ Կարինե Աճեմյանը, Կենտոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին` Մշակույթի փոխնախարար Արթուր Պողոսյանը, Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Հովիկ Ասրյանին` Նախագահի աշխատակազմի հանրային կապերի եւ տեղեկատվական կենտրոնի տնօրեն Արա Սաղաթելյանը, իսկ կառավարության աշխատակազմի սոցիալական հարցերի վարչության նախկին պետին` վարչության նոր պետ Աստղիկ Միրզախանյանը:
Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով Սուրեն Զոլյանը աշխատանքից հեռացվել էր ապրիլի 17-ին: Համալսարանի մի խումբ ուսանողներ կազմակերպեցին բողոքի ցույցեր: