Կիրակի օրը Կենտրոնական ընտրական հանձնաժողովը արտահերթ նիստում ամփոփեց մայիսի 6-ին Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների վերջնական արդյունքները:
Ըստ այդմ՝ համամասնական ընտրակարգով ընտրություններին մասնակցած քաղաքական ուժերի ստացած քվեները հետեւյալ կերպ են բաշխվել.
Հայաստանի հանրապետական կուսակցություն (ՀՀԿ) - 44.02 տոկոս (664 հազար 440 ձայն), որը ապահովում է 40 աթոռ խորհրդարանում;
«Բարգավաճ Հայաստան» կուսակցություն (ԲՀԿ) - 30.12 տոկոս (454 հազար 673 ձայն)՝ 28 աթոռ խորհրդարանում;
Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) - 7.08 տոկոս (106 հազար 903 ձայն)՝ 7 աթոռ խորհրդարանում;
«Ժառանգություն» կուսակցություն - 5.76 տոկոս (86 հազար 998 ձայն)՝ 5 աթոռ խորհրդարանում;
Հայ հեղափոխական դաշնակցություն (ՀՅԴ) - 5.67 տոկոս (85 հազար 550 ձայն)՝ 5 աթոռ խորհրդարանում;
«Օրինաց երկիր» կուսակցություն (ՕԵԿ) - 5.51 տոկոս (83 հազար 123 ձայն)՝ 5 աթոռ խորհրդարանում;
Հայաստանի կոմունիստական կուսակցություն (ՀԿԿ) - 1.50 տոկոս (15 հազար 899 ձայն);
Հայաստանի դեմոկրատական կուսակցություն (ՀԴԿ) - 0.37 տոկոս (5 հազար 577 ձայն);
«Միավորված հայեր» կուսակցություն - 0.20 տոկոս (2 հազար 945 ձայն):
Այսպիսով, եթե այս թվերին գումարենք 41 ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներից ստացված տվյալները` մեծամասնական ընտրակարգով հաղթած թեկնածուների վերաբերյալ, ապա հինգերորդ գումարման Ազգային ժողովի 131 տեղերի կեսից ավելին՝ 69-ը կզբաղեցնի Հանրապետականը, 37-ը՝ «Բարգավաճ Հայաստան»-ը, 7-ը՝ Հայ ազգային կոնգրեսը, 6-ական՝ Դաշնակցությունը եւ «Օրինաց երկիր»-ը, 5-ը՝ «Ժառանգություն»-ը:
Մեկ ինքնաառաջադրված անկուսակցական թեկնածուի էլ հաջողվել է հաղթել մեծամասնականով. թիվ 30 ընտրատարածքում փաստաբան Էդմոն Մարուքյանը առավելության է հասել չորս մրցակիցների, այդ թվում` նախկին անկախ պատգամավոր, այս ընտրություններում Հանրապետականի կողմից առաջադրված Վիկտոր Դալլաքյանի նկատմամբ: