Երեւանի Ազատության հրապարակում այսօր երեկոյան տեղի ունեցավ «Ժառանգություն» կուսակցության հանրահավաքը։
Սա քարոզարշավի ընթացքում այդ կուսակցության ամենամեծ հանդիպումն է ընտրողների հետ։ Հանրահավաքին մասնակցում են նաեւ հայտնի երգիչներ Ռուբեն Հախվերդյանը, Հարություն Փամբուկչյանը։
Հանրահավաքից առաջ «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հանդիպեց լրագրողների հետ եւ հայտարարեց, թե հույս ունի, որ մայիսի 6-ին՝ խորհրդարանական ընտրությունների օրը, ժողովուրդը ամենամեծ անակնկալն է մատուցելու։
«Ազատություն» ռադիոկայանի հարցին, թե ո՞րն է պատճառը, որ «Ժառանգությունը», որը նախապես մաս էր կազմել ընտրությունների վերահսկողության շտաբին՝ «Բարգավաճ Հայաստանի», Հայ ազգային կոնգրեսի եւ Հայ հեղափոխական դաշնակցության հետ միասին, վերջերս չմիացավ Սահմանադրական դատարան դիմելու՝ վերջիններիս նախաձեռնությանը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց․ - «Մենք միացանք, ուղղակի մեր գործընկերները որոշեցին դիմել Սահմանադրական դատարան՝ առանց հայցելու մեր ստորագրությունը»։
«Մենք մեր գործընկերներ կուսակցություններից պաշտոնական հրավեր կամ առաջարկ չենք ստացել, բայց դա մեզ համար խանգարիչ հանգամանք չէ` մենք իրենց ասել ենք, որ մենք կողմնակից ենք այդ նախաձեռնության», - հայտարարեց Րաֆֆի Հովհաննիսյանը` շարունակելով. - «Մենք ի սկզբանե, «Ժառանգությունը» եղել է առաջատարը, որ հրապարակվեն ցուցակները` թե՛ նախընտրական, թե՛ հետընտրական, կարծում ենք, որ մեծ խախտում է, որ այդ հետընտրական հրապարակումը չի լինում, մեծ խախտում է, որ 500 հազար հայաստանցիներ, ովքեր ապրում են Ռուսաստանում, Ամերիկայում, այլուր, սահմանադրական իրավունքից զրկված են եւ չեն կարող քվեարկել, [իսկ] 200-300 դիվանագետ օնլայն կարողանում են, բայց այդ իրավունքը պետք է վերադարձվի բոլոր հայաստանցիներին»։
Վստահեցնելով, որ իր կուսակցության ստորագրությունը Սահմանադրական դատարան դիմելու համար պաշտոնապես չի հայցվել, Հովհաննիսյանը, այդուհանդերձ, հավելեց. - «Բայց համարեք, որ մենք կողմնակից ենք, ըստ էության, այս գաղափարի նախաձեռնողներից մեկը եղել ենք, եւ համարեք, որ «Ժառանգությունը» ստորագրել է»։
Հիշեցնենք` Հայ ազգային կոնգրեսը, ՀՅԴ-ն եւ ԲՀԿ-ն այս հայցադիմումով ՍԴ-ից պահանջում են հակասահմանադրական ճանաչել Ընտրական օրենսգրքի այն նորմերը, որոնցով արգելվում է հրապարակել ընտրողների ստորագրած ցուցակները, որոնք, ըստ Ընտրական օրենսգրքի, հրապարակման ենթակա չեն: Արգելքը վերացնելու դեպքում հնարավոր կլինի ստանալ ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակը, ինչը քաղաքական ուժերը կարեւորում են` հաշվի առնելով ընտրացուցակներում տեղ գտած բազմաթիվ անճշտությունները: Ընտրությունների վերահսկման միասնական շտաբ ձեւավորած այս քաղաքական ուժերը կարծում են, որ այդ անճշտությունները «ընտրակեղծիքների լայն հնարավորություն են տալիս»: