Մատչելիության հղումներ

Ընտրարշավին մասնակցող քաղաքական ուժերի առաջնորդներից ամենահարուստը Ծառուկյանն է


Կենտրոնում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը
Կենտրոնում՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը
Իշխող կոալիցիայի կազմում գտնվող երեք կուսակցությունների առաջնորդներից ամենահարուստը «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է:

Եթե իշխանական ու ընդդիմադիր ուժերի առաջին դեմքերի գույքի ու եկամուտների մասին հայտարարագիրը երեք էջից է կազմված, ապա «Բարգավաճ Հայաստանի» առաջնորդի հայտարարագիրը կազմված է 7 էջից:

Ծառուկյանը միայն Ազգային ժողովից է աշխատավարձ ստանում, բայց իրեն պատկանող մի քանի ընկերություններից շահաբաժին ունի, մի քանիսից էլ տոկոսներ ու փոխառություններ է ստանում: Ընդհանուր առմամբ, նրա եկամուտները վերջին մեկ տարվա ընթացքում կազմել են ավելի քան 6 միլիարդ դրամ, 60 միլիոն դոլար եւ 40 միլիոն եվրո: Իշխող կոալիցիային մաս կազմող ԲՀԿ-ի առաջնորդը հայտարարագրել է 8 տրանսպորտային միջոց, 6 շենք ու Հայաստանի տարբեր մարզերում գտնվող 9 հողամաս: Ծառուկյանին է պատկանում ավելի քան 30 ընկերությունների բաժնետոմսեր:

Նրա բնակարանում, ըստ հայտարարագրի, կա մոտ կես միլիոն եվրո արժողության թանկարժեք կահույք:

Ծառուկյանը նաեւ թանկարժեք զարդեր է հայտարարագրել` տղամարդու երեք ժամացույց եւ ադամանդե քարով զարդարված 3 ոսկե մատանի: Մատանիներից ամենաթանկն արժե 3 միլիոն դոլար, իսկ ամենաէժան ձեռքի ժամացույցը 300.000 դոլար գին ունի:

Իշխող կոալիցիայի մյուս կուսակցության` Հանրապետականի առաջնորդ, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարագրել է մեկ շենք Ստեփանակերտում եւ մեկ ավտոմեքենա: Ըստ հայտարարագրի, Հայաստանի նախագահը Հայաստանում որեւէ անշարժ գույք չունի, որեւէ ընկերությունից բաժնեմաս չի ստանում ու բաժնետոմսեր չունի: Փոխարենը Սարգսյանն ունի թանկարժեք համարվող գույք` հնաոճ իրեր, արձանիկներ, կտավների հավաքածու: Դրանց արժեքի մասին հայտարարագրում նշում արված չէ:

Հանրապետական կուսակցության առաջնորդի եկամուտը նախագահի աշխատակազմից ստացվող աշխատավարձն է ու այդ աշխատավարձին հավասարեցված վճարումը` 6 միլիոն դրամի չափով: Այս գումարից բացի. Անցած մեկ տարվա ընթացքում Սարգսյանն ավելի քան 8 միլիոն դրամ է ստացել փոխառությունների դիմաց ստացված տոկոսից: 14 միլիոն դրամ աշխատավարձ ու տոկոս ստացած Հայաստանի նախագահը իր գույքի ու եկամուտների մասին տվյալների ներկայացման ժամանակ` մոտ մեկ ամիս առաջ ուներ ավելի քան 105 միլիոն դրամ:

Կոլաիցիոն մյուս գործընկերոջ` «Օրինաց երկրի» նախագահի կարողությունները համեմատաբար սահմանափակ են:

Արթուր Բաղդասարյանը Երեւանում մեկ բնակարան ունի, մեկ ավտոտնակ եւ մեկ ավտոմեքենա: Բաղդասարյանը ստանում է աշխատավարձ, որպես Ազգային ավտանգության խորհրդի քարտուղար։ Նրա դրամական միջոցները գոյանում են նաեւ «Գավեքս» ընկերությունից, որն ամբողջովին պատկանում է Բաղդասարյանին: Մեկ ամիս առաջ հայտարարագրման համար տվյալներ ներկայացնելիս` Բաղդասարյանն ուներ նաեւ 5 միլիոն դրամ եւ 20 հազար դոլար դրամական միջոցներ:

Հայաստանի առաջին նախագահ, Հայ ազգային կոնգրես ընդդիմադիր դաշինքի առաջնորդ Լեւոն Տեր Պետրոսյանի եկամուտները անցած տարվա ընթացքում գոյացել են թոշակից ու իրեն պատկանող հողամասի վարձակալությունից: Դրանք կազմել են մոտ 26 միլիոն դրամ: Հայաստանի առաջին նախագահը մեկ բնակարան ունի, մեկ ավտոմեքենա, մեկ հողամաս եւ 3 հասարակական տարածք:

Դաշնակցության ներկայացուցիչ Վահան Հովհաննիսյանի դրամական միջոցները հայտարարագրման ժամանակ կազմել են 40 մլն դրամ, 10.000 դոլար, 175.000 եվրո:

Անցած մեկ տարում Հովաննիսյանի եկամտի աղբյուրը հանդիսացել է պատգամավորի աշխատավարձը՝ մոտ 3.5 միլիոն դրամ: Դաշնակցության ներկայացուցիչը նաեւ «Մելիքալ» ընկերությունում 25 տոկոս բաժնեմասի տեր է համարվում:

«Ժառանգության» առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի սեփականությունն են համարվում մեկ բնակարան եւ եւս մեկ տարածք, որն անհատույց օգտագործման է հատկացված նրան պատկանող հիմնադրամին:

Հովհաննիսյանի միակ եկամուտը կազմել է պատգամավորի աշխատավարձը: Նա նաեւ տնօրինում է 51 հազար դոլարի եւ ավելի քան 400 հազար դրամի:



please wait

No media source currently available

0:00 0:03:47 0:00
Ուղիղ հղում
XS
SM
MD
LG