«Եթե իշխանությունը ազատ եւ արդար ընտրություններ չանցկացնի, «Ժառանգություն»-ը պատրաստ է նաեւ ապստամբության», - լրագրողների հետ հանդիպմանը չորեքշաբթի օրը հայտարարեց կուսակցության ղեկավար անդամ Զարուհի Փոստանջյանը:
«Դրա բոլոր նախադրյալները կան: Մենք չունենք այլեւս ժամանակ` տարիներ, որպեսզի եւս հինգ տարի սպասենք, որպեսզի Հայաստանը ամբողջովին դատարկվի», - հավելեց պատգամավորը:
Հարցին, թե ինչպես է պատկերացնում այդ ապստամբությունը, Փոստանջյանն արձագանքեց. - «Ապստամբությունը երբ գալիս է, ոչ ոք չի կարող ասել, թե ինչպես է պատկերացնում: Նա ինքն իրեն լինելու է»:
Անդրադառնալով ընտրարշավի անցած 18 օրերի ընթացքում «Ժառանգության» նախընտրական հանդիպումներին` պատգամավորն ասաց, թե, իր տպավորությամբ, մարդկանց մտահոգությունները, 2007 թվականի համեմատությամբ, կրկնապատկվել են:
Նրա փոխանցմամբ, քարոզարշավի ընթացքում «Ժառանգության» ներկայացուցիչները բազմաթիվ ընտրախախտումներ են արձանագրել` ընտրակաշառքի բաժանում, վարչական ռեսուրսի օգտագործում, բռնության կիրառում. - «Կեղծ բարեգործության անվան տակ ցուցակների առաջին համարում գտնվող անձինք, լիդերները, ըստ էության, բաժանում են ընտրակաշառք: Տրակտորների բաժանումը, մուրաբաների բաժանումը, հանրային տարածքների օգտագործումը` հիմնականում Հանրապետական կուսակցության դրոշակներն են այդ հանրային տարածքներում փակցված, նրանց պաստառներն են, նրանց գրասենյակներն են: Սրանք բոլորը ընտրախախտումներ են»:
Սակայն լավ ընտրություններ անցկացնելու ամենամեծ խոչընդոտը Փոստանջյանը համարում է ընտրացուցակներում առկա մեծաթիվ անճշտությունները. - «Եթե կեղծիքների համատարած գործընթացը սկսվի, ապա դա տեղի է ունենալու հենց այդ ցուցակների միջոցով: Հենց այնպես չէր, որ [Ընտրական] օրենսգիրքը ընդունելիս մեր առաջարկը մերժվեց` հրապարակել բոլոր այն մարդկանց ցուցակները, ովքեր մասնակցել են ընտրություններին: Ոստիկանությունն այդքան շահագրգիռ չէ եւ եթե շահագրգիռ լիներ, ապա ժամանակին այնպիսի ցուցակներ կներկայացներ, որ այդ ցուցակներն իրապես մաքուր կլինեին, գոնե հնարավորինս մոտ մաքուրին կլինեին»:
Զարուհի Փոստանջյանը հերքեց վերջին օրերին տարբեր լրատվամիջոցներում հայտնված լուրը, թե «Ժառանգություն»-ը 50 ընտրատեղամասային հանձնաժողովներում իր տեղերը վաճառել է ՀՀԿ-ին: Նրա պարզաբանմամբ, տեխնիկական վրիպակ է եղել` չեն հասցրել ժամանակին տեղամասային հանձնաժողովներում իրենց թեկնածուների անունները ներկայացնել. - «Մենք չենք ժխտում: Մենք ասում ենք` այո, եղել է վրիպակ: Այո, երբ տարել ենք ցուցակները, հանձնել ենք, տեղի ունեցել սխալմունք, չի հասել տեղ այն տեղեկատվությունը, որը պետք է հասներ: Բոլորի հետ դա կարող է տեղի ունենալ, քանի որ մենք գործ ունենք համակարգչային տեխնիկայի հետ»:
Պատգամավորը պարզաբանեց. - «Օրենսգրքով նախատեսված է` երբ ժամկետի մեջ դու չես ներկայացնում քո մարդկանց, այդ նույն հանձնաժողովի նախագահը ինքն է արդեն ունենում իրավասություն իր կողմից նշանակելու: Հիմա այդ ցուցակները վրիպակի պատճառով չեն կարողացել ներկայացված լինել»:
Եվ «Ժառանգություն»-ը փորձում է սխալն ուղղել. - «Եթե չկարողանանք հստակ փոխել այդ անձանց, մենք կունենանք մեր վստահված անձինք, որոնք հետեւելու են բոլոր գործընթացներին»:
Ավելացնենք, որ չորս դուստր ունեցող Զարուհի Փոստանջյանը այսօր հայտարարեց, որ ցանկություն ունի էլի երեխաներ ունենալ: Շեշտելով ազգի բազմացման գործում պետության անգործությունը` նա նշեց, որ այդ ուղղությամբ չկա պետական ծրագիր: