Հեծանվային սպորտի մանկապատանեկան դպրոցի տնօրեն Ալբերտ Սոլոյանը այդ ժամանակ «Մաքսլիբերթի»-ին փոխանցել էր, որ հեծանվահրապարակը դեռեւս թերություններ ունի, մասնավորապես մատնանշել էր ծածկը, որը չէր ծածկում վազքուղին, եւ այն ժամանակ դեռ անձրեւի, իսկ ձմռանն արդեն ձյան ժամանակ վազքուղին թրջվում է եւ հնարավոր չէ մարզումներ իրականացնել:
«Խնդիրն այն է, որ ծածկը, որը պետք է ծածկեր վազքուղին մոտ 8 մետր լայությամբ պակաս է արվել: Այսինքն ձյան կամ անձրեւի պարագայում, երբ վազքուղին թրջվում է, փայտն իր որակը սկսում է կորցնել, որը նաեւ վթարային իրավիճակ է ստեղծում թե մարզումների, թե մրցումների ժամանակ», - ասաց Ալբերտ Սոլոյանը:
Հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանը «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում նշեց, որ Վրաստանում նույնպես վերջերս կառուցել են հերածնվահրապարակ փայտից վազքուղով, որն ընդհանրապես ծածկ չունի: Նրա խոսքեորվ` մոտ մեկ տարի է անցել եւ «վազքուղին արդեն շարքից դուրս է եկել»: Որքա՞ն կապրի մեր հեծանվահրապարակի կիսաբաց վազքուղին, տնօրենը պատասխանեց. - «Իմ կարծիքով, ոչ շատ երկար ժամանակ: Ճիշտ է մենք կվերանորոգենք, մարզումների համար կծառայի, բայց միջազագային կարգի մրցումների համար՝ ոչ»:
Ալբերտ Սոլոյանը նշեց, որ բացի այս թերությունից կառուցող ընկերությանը մատնանշվել են նաեւ մյուսները՝ մասնավորապես բացակայող էլեկտրոնային տախտակը, որտեղ ցուցադրվում են արդյունքները եւ միջազգային մրցաշարեր անցկացնելու համար անհրաժեշտ մի շարք այլ սարքավորումների բացակայությունը:
«Մաքսլիբերթին» դիմեց հեծանվահրապարակը կառուցած իտալական «Ռենկո» ընկերությանը՝ պարզաբանումների համար: Ընկերության հասարակության հետ կապերի պատասխանատու Իվան Մարինոն «Մաքսլիբերթի»-ին փոխանցեց, որ ընկերությունը կատարել է պայմանագրով նախատեսված իր բոլոր պարտավորվածությունները, եւ որ էլեկտրոնային տախտակը եւ մյուս սարքավորումներ տրամադրելը պայմանագրով իրենց պարտավորվածությունների մեջ չէր մտնում: Ավելին, նրա խոսքերով, վերջնական հանձնման ակտը ստորագրվել է 2011թվականի դեկտեմբերի 30-ին, որը ստորագրել են Հեծանվասպորտի ֆեդերացիան, քաղաքապետարանը, ոստիկանությունը եւ մի քանի այլ կազմակերպություններ:
Սակայն Հեծանվասպորտի ֆեդերացիան ներկայացնող Ալբերտ Սոլոյանը հակառակը պնդեց. - «Մեր ֆեդերացիան մինչ այժմ հանձնման ակտի տակ դեռ ստորագրություն չի դրել, որովհետեւ, մեր կարծիքով, մինչեւ թերությունները չվերացվեն եւ հեծանվահրապարակը չհամապատասխանի միջազգային չափանիշներին, մենք դեմ կլինենք, որ այն շահագործվի»:
Մեր ռադիոնյութի եթեր հեռարձակվելուց հետո «Մաքսլիբերթի» զանգահարեց «Ռենկո» կազմակերպության հասարակության հետ կապերի պատասխանատու Իվան Մարինոն եւ հետագայում տրամադրեց հեծանվահրապարակի վերջնական հանձման ակտի փաստաթուղթը, որը ստորագրել էր նաեւ Հեծանվասպորտի ֆեդերացիան:
Այն ստորագրված է ֆեդերացիայի կողմից լիազորված, հեծանվահրապարակի տնօրեն Աշոտ Խաչատրյանի կողմից: Հիշեցնենք, որ Հեծանվային սպորտի մանկապատանեկան դպրոցի տնօրեն (նույնպես ներկայացնում է Հեծանվասպորտի ֆեդերացիան) Ալբերտ Սոլոյանը ասել էր, որ ֆեդերացիան չի ստորագրել այդ փաստաթուղթը:
Փետրվարի 16-ին հանդիպման ժամանակ նա ասաց, որ տեղյակ չի եղել, որ այդ փաստաթուղթը ստորագրվել է:
Ընկերությունը նաեւ տրամադրեց Հեծանվասպորտի միջազգային միության (UCI) հավաստագիրը, ըստ որի Երեւանում կառուցված հեծանվահրապարակը համապատասխանում է իրենց տեխնիկական պահանջներին եւ ստանում է երկրորդ կատեգորիայի կարգավիճակ: