Մանկատան սաները մանկատներում մնալու իրավունք ունեն մինչեւ 18 տարին, որից հետո պետության կողմից ապահովվում էին բնակարաններով եւ շարունակում ինքնուրույն կյանքը: Սակայն պետական մարմինների պնդմամբ` 2008 թվականից սկսված ֆինանսական ճգնաժամի պատճառով հնարավոր չի եղել ապահովել այդ շրջանավարտներին բնակարաններով:
Մանկատնից դուրս մնացած եւ բնակարան չստացած շրջանավարտներից շատերը ուսանողներ են, ովքեր սովորում են պետական եւ մասնավոր բուհերում: Հարցին, թե ինչպե՞ս են հոգում նրանց ուսման վարձը, «Զատիկ» մանկատան տնօրեն Աշոտ Մնացականյանը պատասխանեց, որ մանկատան շրջանավարտների վարձը պետական բուհերում վճարում է պետությունը, իսկ պետական բուհերի մագիստրատուրայում կամ ոչ պետական բուհերում սովորող ուսանողների վարձը տալու համագործակցում են տարբեր բարեգործական կազմակերպությունների հետ:
«Զատիկ» մանկատան ուսումնական գծով փոխտնօրեն Անահիտ Անանյանը նշեց, որ լավ սովորող շրջանավարտներ ունեցել են մի քանի տարի առաջ, իսկ այս տարի մանկատանն ապրող մեկ տղա է ավարտելու դպրոցը, նա էլ պատրաստվում է մեկնել Ռուսաստան:
Բայց դպրոցն ավարտող աշակերտների գերակշռող մասը, բացի դպրոցում ձեռք բերած գիտելիքներից, նաեւ մասնավոր պարապմունքների է հաճախում՝ բուհ ընդունվելու համար: Այս դիտարկմանը մանկատան շրջանավարտները պատասխանեցին, որ իրենք եւս հաճախել են մասնավոր պարապմունքների, որոնց վարձը հոգացել է մանկատան տնօրինությունը՝ բարեգործական կազմակերպությունների հովանավորությամբ:
Բուհում սովորելու տարիներին գումար է անհրաժեշտ ուսումնական նյութերի պատճենահանման, գրքերի, տետրերի եւ այլ պարագաների գնելու համար, ինչպե՞ս են հոգում այս ծախսերը հարցին պատասխանեցին. - «Դժվարությամբ, սեփական միջոցներով, աշխատում ենք եւ հոգում այդ ծախսերը՝ գրքերինը, տրանսպորտինը եւ այլն»:
Հարցին, թե սովորելու տարիներին բախվել են արդյո՞ք դասախոսներին կաշառք տալու երեւույթի հետ, շրջանավարտները պատասխանեցին, որ բախվել են, բայց երբ իմացել են, որ իրենք մանկատան սաներ են, իրենց նկատմամբ վերաբերմունքը փոխվել է:
.