Բայց 2009, 2010 եւ 2011 թվականի շրջանավարտները բնակարաններ չեն ստացել, եւ, ըստ «Հետք» էլեկտրոնային կայքին Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության տված պատասխանի` «առանց ծնողական խնամքի մնացած բնակմակերեսի կարիք ունեցող հաշվառված այժմ 200 շրջանավարտ կա»:
Այս տարիների ընթացքում բնակմակերես չունենալու պատճառով շրջանավարտներից ոմանք տնօրինության թույլտվությամբ շարունակել են ապրել մանկատանը, բայց 2011-ի աշնանը բոլոր 18 լրացած շրջանավարտներից պահանջել են դուրս գալ մանկատնից:
«Մաքսլիբերթի»-ի այն հարցին, թե դադարեցվել է արդյոք «Պետական աջակցություն մանկական խնամակալական կազմակերպությունների շրջանավարտներին» ծրագիրը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանը պատասխանեց, որ ծրագիրը գործել է մինչեւ 2010 թվականը եւ 2009-ի եւ 2010-ի շրջանավարտները բնակարաններ դեռ ստանալու են՝ «նրանք հերթի մեջ են»:
Իսկ 2011 եւ 2012 թվականի շրջանավարտները ստանալու են բնակարաններ «Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին բնակարան տրամադրելու կարգ»-ին համապատասխան:
Հարցին, թե ինչու բնակարաններ չեն տրամադրվել վերջին մի քանի տարիների ընթացքում, փոխնախարարը պատասխանեց. - «Երբ եղավ 2008 թվականի ֆինանսական ճգնաժամը, ուղղակի հնարավոր չեղավ բյուջեով նախատեսված այդ գումարները հատկացնել: Բացի այդ, բնակարաններ տրամադրելու գործընթացում ֆինանսական չարաշահումներ եղան», - ասաց Ֆ.Բերիկյանը:
Չարաշահումների ու ճգնաժամի արդյունքում առանց բնակարանի մնացած շրջանավարտներին այժմ նախարարությունը բնակարաններ է առաջարկում այն վայրերում, որտեղ պետբյուջեով շինարարություն է իրականացվում, օրինակ՝ աղետի գոտում: Շիրակի մարզի Գյումրի եւ Մարալիկ քաղաքներում արդեն տրամադրվել են համապատասխանաբար 6 եւ 12 բնակարաններ:
«Շրջանավարտներ կան, ովքեր Երեւանում են սովորում կամ աշխատում: Եթե ինձ էլ առաջարկեն Մարալիկում ապրել, ես կհրաժարվեմ, որովհետեւ ստիպված պետք է լինեմ ամեն օր ասենք 5.30 արթնանալ եւ ավտոբուսով հասնել Երեւան, որ դասերից չուշանամ», - ասաց մանկատան շրջանավարտներից մեկը: