«Իմ կարծիքով արդարությունը հաղթանակելու է», - այս մասին հինգշաբթի օրը կայացած դատական նիստի ավարտին հայտարարեց Ճանապարհային ոստիկանության նախկին պետ Մարգար Օհանյանը` պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին, թե արդյո՞ք դատարանը կարդարացնի իրեն:
Մարգար Օհանյանը նաեւ նշեց, որ կապացուցի իր անմեղությունը, եւ արդեն իսկ վկաների ցուցմունքներից երեւում է, որ «ոչ ոք իր հետ կապ չունի»: Նա նաեւ նշեց, թե առաջիկայում, երբ կսկսի ցուցմունք տալ, հանդես կգա հայտարարություններով:
«Կապացուցեմ իմ անմեղությունը, կամաց-կամաց երեւում է, որ ոչ ոք առայժմ իմ հետ կապ չունի», - ասաց նա:
Սեպտեմբերից անազատության մեջ գտնվող Ճանապարհային ոստիկանության նախկին պետը, ով մեղադրվում է պաշտոնեական դիրքը չարաշահելու եւ առանձնապես խոշոր չափի յուրացում կատարելու մեջ, դատարանում լրագրողներին նաեւ փոխանցեց, թե «ինքը լավ է, առողջությունը տեղն է, խնդիր չունի եւ իրեն լավ են վերաբերվում»: «Չեմ խեղճացել» - ասաց Օհանյանը:
Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում շարունակվեց բենզինի յուրացման գործով դատավարությունը: Ցուցմունք տվեցին չորս վկաներ, որոնցից երեքը` երկրորդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հրամանատար Արսեն Մարդոյանը, երկրորդ գումարտակի 5-րդ վաշտի հրամանատար Վարդան Նարգիզյանը եւ նույն գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար Արամ Գալստյանը նշեցին, որ իսկապես իրենց ծառայության ընթացքում փաստացի ստացել են քիչ բենզին, բայց հաշվետվություններում մեծ թվեր են ներկայացրել: Երեք վկաներն էլ նշեցին, որ բենզինը ստացել են կամ մեղադրյալ, տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանից, կամ երկրորդ սպայական գումարտակի հրամանատար, մեղադրյալ Ստեփան Կարախանյանից: Վկաներից ոչ մեկը ՃՈ նախկին պետ Մարգար Օհանյանի անունը չշոշափեց:
Արսեն Մարդոյանը նշեց, որ բենզինը ստացել է մեղադրյալ, տնտեսական բաժնի տեխնիկ Սամվել Մախմուրյանից. փաստացի ստացել են 28-29 տոննա, բայց հաշվետվություններում նշել են մոտ 30 տոննա: Մախմուրյանը, ըստ վկայի, ասել է, թե պակասը հետագայում կհատկացնեն, բայց այդպես էլ չեն հատկացրել:
Վարդան Նարգիզյանն էլ նշեց, որ 2011 թվականի հունիս եւ հուլիս ամիսներին փաստացի ստացել է 4-5 տոննա բենզին, բայց հաշվետվության մեջ նշել է, թե ստացել է 12-14 տոննա: Վկայի փոխանցմամբ` մեղադրյալ Ստեփան Կարախանյանն է ասել, որ նման քանակ ցույց տա, ինքն էլ ցույց է տվել: Մեղադրողի հարցին, թե Կարախանյանի հետ զրույցում Մարգար Օհանյանի առնչությունը շոշափվե՞լ է, վկան պատասխանեց` ոչ: Հարցին էլ, թե ինչո՞ւ պակաս բենզին ստանալու խնդրով չի դիմել Մարգար Օհանյանին, վկան պատասխանեց, թե վստահ է եղել, որ Կարախանյանը բենզինը կտա:
Երրորդ վկան` Արամ Գալստյանն ասաց, որ տեղյակ չէ, թե ինչու է քրեական գործ հարուցվել: Այդուհանդերձ պատմեց, թե Կարախանյանից ստացել է 4-5 տոննա, իսկ հաշվետվության մեջ ցույց է տվել 6-12 տոննա բենզին: Մեղադրողի հարցին, թե ում հանձնարարությամբ էր այդպես վարվում, Գալստանը պատասխանեց, որ դա արել է մեղադրյալ Կարախանյանի հանձնարարությամբ:
Գալստյանը նաեւ հայտարարեց, թե Կարախանյանն իրեն ասել է, որ եթե «շատ ծախսված բենզին ցույց տա», ապա նաեւ անվադող ստանալու հնարավորություն կունենա:
Արամ Գալստանը նույնպես պնդեց, որ քիչ բենզին ստանալու եւ շատ ցույց տալու մասին Մարգար Օհանյանին տեղյակ չի պահել: Մեղադրողի հարցին, թե ինչու, վկան արձագանքեց. - «Սխալ եմ արել, չեմ զեկուցել»:
Առ այսօր դատարանում հարցաքննված 8 վկաներից ոչ մեկը բենզինի յուրացման առնչությամբ Մարգար Օհանյանի անունը չի շոշափել:
Այսօր, ի դեպ, դատարանի դահլիճ էր փորձում մտնել խորհրդարանի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հարություն Ղարագյոզյանը: Վիճելով դատական կարգադրիչների հետ, ովքեր նրան ներս չթողեցին` դահլիճում տեղ չլինելու պատճառաբանությամբ, պատգամավորը հեռացավ: Անհայտ մնաց, թե ինչ նպատակով էր պատգամավորը ցանկանում ներկա գտնվել նիստին: