«Սարերում շատ լավ էներգետիկա կա, ինչ-որ բան կա, որ չես կարող բառերով բացատրել, դա ուղղակի զգում ես, այնտեղ ե՛ւ ուժ կա, ե՛ւ հանգստություն, բացի այդ` նրանք հարգանք են պահանջում», - «Մաքսլիբերթի»-ի հետ զրույցում ասաց լեռնագնաց, այժմ Ամերիկյան համալսարանի դասախոս Ժենյա Պատուրյանը:
Սարերի մասին իր երգում հայտնի պոետն ասում է, թե որքան էլ որ ձգվես, ներքեւում չես տեսնի նույնիսկ տասներորդ մասը այն գեղեցկության, որ կա վերեւում: Ժենյան մեծացել է նրա երգերի եւ սարերի գեղեցկության մասին պատմությունների ներքո: 10 տարեկանից տարբեր բարդության սարեր է բարձրացել, իսկ առաջին լուրջ վերելքը 21-ում էր՝ Եվրոպայի ամենաբարձր գագաթը՝ Էլբրուսը: Ուրախ է, որ առաջին վերելքը չի դարձել վերջինը, քանի որ այդպիսի բարձրության գագաթներ հաղթահարելը իր նման սկսնակների համար բավականին դժվար է, իսկ երբ ճանապահին էլ մոլորվում ես, դառնում է կյանքիդ համար բավականին վտանգավոր:
Գագաթի ճանապարհին խումբը կիսվել էր, եւ նա սկսել էր միայնակ բարձրանալ: Բայց երբ քամին սկսում է ջնջել իրենից առաջ գնացող ընկերների ոտնահետքերը, որոնցով ուղղորդվելով ինքը բարձրանում էր, որոշում է շրջվել ու հետ դառնալ: Այդ պահին հայտնվում է զուգահեռ խմբից մեկ ուրիշ լեռնագնաց, եւ որոշում են ոչ թե հետ դառնալ, այլ շարունակել եւ հասնել գագաթին: «Եթե նույն իրավիճակում այսօր հայտնվեի, անպայման կշրջվեի ու հետ կդառնայի, չնայած չեմ փոշմանել, որ բարձրացել եմ», - ասաց Ժենյան:
Վախ, բնականաբար, կար, բայց նշեց, որ այն հաղթահարվում է վստահության շնորհիվ, որն էլ երեւի հենց պատճառն էր, որ ոչ թե հետ դարձավ, այլ շարունակեց վերելքը մինչեւ գագաթին հասնելը: